7838 դիտում
16:53 28-02-2017
Վարդան Մինասյանը վերադարձավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա
Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, ով բելգիացի Մարկ Լելևրի հեռանալուց հետո կատարում էր ՀՖՖ Տեխնիկական տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները, հաստատվել է ՀՖՖ Տեխնիկական տնօրենի պաշտոնում:
Վարդան Մինասյանն իրականացնելու է Հայաստանի Մ-14-ից Մ-19 հավաքականների հետ կապված աշխատանքների համակարգումը, ինչպես նաև մարզչական կրթության համակարգումը և տեխնիկական բովանդակության պատշաճ ապահովումը:
Վարդան Մինասյանի որոշմամբ՝ Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Տիգրան Առաքելյանը, ում կօգնի Տիգրան Պետրոսյանցը: Այս մարզիչները կշարունակեն աշխատել այս հավաքականի հետ նաև հաջորդ շրջափուլում, երբ թիմը կմասնակցի Եվրոպայի մինչև 17 տարեկանների 2017-2018 թ. առաջնության որակավորման փուլի հանդիպումներին:
Էլիտ-ռաունդի ուղեգիր նվաճած Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Արտակ Օսեյանը: Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչը կնշանակվի մոտ օրերս:
Նմանատիպ նյութեր
2180 դիտում
18:42 16-11-2015
ՖԱՖ-ը երթով ընթանում է դեպի Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիա. ուղիղ միացում
1411 դիտում
13:48 18-06-2024
Մբապեն մոտ օրերս բուժում կստանա, բայց մոտ ապագայում չի վիրահատվի․ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիա
10918 դիտում
18:50 14-08-2017
Մեր մարզիկի առողջական վիճակը դեռևս հուսադրող չէ. Հայաստանի սամբոյի ֆեդերացիա
Այս բաժնից
1147 դիտում
22:06 20-10-2024
Հայաստանի բռնցքամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությունն ավարտեց 5 մեդալով
1084 դիտում
20:36 20-10-2024
Արթուր Սահակյանն ու Հարություն Հակոբկոխյանը` Եվրոպայի առաջնության փոխչեմպիոններ
1204 դիտում
18:50 20-10-2024
Ռուդոլֆ Գարբոյանը հաղթեց Ադրբեջանի ներկայացուցչին և դարձավ Եվրոպայի չեմպիոն