10972 դիտում
18:50 14-08-2017
Մեր մարզիկի առողջական վիճակը դեռևս հուսադրող չէ. Հայաստանի սամբոյի ֆեդերացիա
Քանի որ Հայաստանի սամբոյի ֆեդերացիան բազմաթիվ հեռախոսազանգեր, նամակներ ու հարցումներ է ստանում մեր մարզիկիներից՝ Կոլյա Կարապետյանի առողջական վիճակի մասին, հարկ ենք համարում տարածել սույն հաղորդագրությունը և շնորհակալություն հայտնել բոլոր անհատներին ու կազմակերպություններին, ովքեր մտահոգ են Կոլյայի ճակատագրով և պատրաստ են անհրաժեշտության դեպքում օգնություն ցուցաբերել:
Հիշեցնենք, որ 2017 թ. մայիսի 18-ից 22-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացված Սամբոյի Եվրոպայի առաջնությունում մեր մարզիկները նվաճել էին 1 ոսկե, 2 արծաթե, 5 բրոնզե մեդալ, սակայն մեր թիմը հայրենիք էր վերադարձել ակնհայտ ընկճված, որովհետև մեր մարզիկներից՝ Կ. Կարապետյանը, ով մարտական սամբոյի 62 կգ քաշային կարգում նվաճել էր բրոնզե մեդալ, գոտեմարտերից հետո կտրուկ վատանալով շտապ օգնությամբ տեղափոխվել էր հիվանդանոց և ենթարկվել վիրահատության:
Ըստ բժիշկների, մարզիկի մոտ արձանագրվել էր գլխի շրջանում արյան զեղում, ինչը ստացած հարվածների հետևանք էր:
Կոլյայի կյանքը փրկելու համար հաջորդ օրը կատարվեց նաև երկրորդ վիրահատությունը, ավելի ուշ՝ երրորդը, չորրորդը:
Մինսկում մոտ երկու շաբաթ մնաց նաև նրա անձնական մարզիչ Էդուարդ Ասլանյանը, շտապ ժամանեցին հայրն ու եղբայրը, ՀՀ ոստիկանության ներկայացուցիչները, քանի որ Կոլյան ոստիկանության ԿՀԴՊԳՎ 4-րդ /հատուկ/ վարչության 2-րդ բաժնի կրտսեր օպերլիազոր է, ոստիկանության ավագ սերժանտ, որոշակի ֆինանսական ծախսեր կատարեց Հայաստանի սամբոյի ֆեդերացիան, իրենց քաջալերանքը հայտնեցին Բելոռուսում ՀՀ դեսպանատունն ու հայկական համայնքը, Մինսկ մեկնեց նաև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը:
Ճիշտ է, ..Մինսկի քաղաքային շտապ օգնության,, հիվանդանոցի հոգատար ու արհեստավարժ բուժանձնակազմի ջանքերով Կ. Կարապետյանի առողջական վիճակում դրական տեղաշարժ կա, բայց նա երկարատև բուժման կարիք ունի և դեռևս հնարավոր չէ տեղափոխել Երևան:
Խնդրին տեղյակ են թե Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում, թե՛ Ոստիկանությունում, թե՛ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեում, թե՛ Առողջապահության նախարարությունում, թե՛ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում:
Առայժմ մնում է միայն սպասել և հավատալ, որ Կ. կկարողանա հաղթահարել կյանքի համար մղվող ,,գոտեմարտը,, :
[b]Հայաստանի սամբոյի ֆեդերացիա
www.sambo.am
+3741-055-86-80[/b]
Նմանատիպ նյութեր
20257 դիտում
12:40 28-08-2017
Հայ մարզիկի կյանքը վտանգված է Բելառուսում. Հայաստանի սամբոյի ֆեդերացիա
970 դիտում
19:11 30-09-2020
Հայաստանի սամբոյի ֆեդերացիա. Մեր պարտքն ենք կատարում թիկունքում
2487 դիտում
22:07 19-04-2015
Մեր մարզիկները հայրենիք կբերեն 8 մեդալ. ՀՀ սամբոյի ֆեդերացիա
Այս բաժնից
871 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
769 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
679 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան