44503 դիտում
20:22 28-02-2017
Արարատի մարզի բնակիչը հայտարարում է, որ Բերքանուշի գյուղապետարանի դիմաց Ալիկ Սարգսյանը բութ առարկայով հարվածել է իր գլխին, իսկ մեկ այլ Սարգսյան էլ՝ դանակով կրծքավանդակին ու թիկունքին
[color=#CC0000]SHAMSHYAN.com-[/color]ի տեղեկություններով՝ երեկ փետրվարի 27-ին, ոստիկանության Արարատի մարզային վարչության քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս՝ մարզային ոստիկանություն են հրավիրել Արարատի մարզի Ոստան գյուղի բնակիչ, 28-ամյա Ալիկ Նազարյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ոստիկանությանը հայտնել է, որ 2016 թ.-ի դեկտեմբերի 1-ից 5-ն ընկած ժամանակահատվածում, կոնկրետ օրը չի կարող ասել, Արարատի մարզի Բերքանուշ գյուղի գյուղապետարանի դիմաց իր հետ վիճաբանել են նույն գյուղի բնակիչներ, 28-ամյա Ալիկ Սարգսյանն ու 52-ամյա Հարություն Սարգսյանը:
Վիճաբանության ընթացքում, ըստ Ա. Նազարյանի հաղորդման, Ա. Սարգսյանը բութ առարկայով հարվածել է իր գլխին, իսկ Հ. Սարգսյանը դանակով մի քանի անգամ հարվածել է իր կրծքավանդակին և թիկունքին:
Փաստի առթիվ ոստիկանության Արարատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանները հայտնաբերել են Հ. Սարգսյանին, ում հետո ստորագրությամբ ազատ են արձակել:
Ձեռնարկվում են օպերատիվ գործողություններ՝ Ա. Սարգսյանին հայտնաբերելու ուղղությամբ:
[color=#CC0000]
Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
2081 դիտում
15:19 20-05-2014
Խոհանոցային դանակով հարվածել է կրծքավանդակին
1669 դիտում
16:00 01-07-2014
Վիճաբանության ժամանակ խոհանոցային դանակով 2 անգամ հարվածել է կրծքավանդակին. տուժողի կյանքը փրկել չհաջողվեց
Այս բաժնից
2020 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)