211652_close_icon
views-count2081 դիտում article-date 15:19 20-05-2014

Խոհանոցային դանակով հարվածել է կրծքավանդակին

Մայիսի 19-ին, ժամը 21.45-ին, ոստիկանության Մեղրիի բաժին է դիմել 1959 թ. ծնված Վաչագան Բ.-ն և հայտնել, որ ժամը 18.00-ի սահմաններում իր ծանոթ` 1972 թ. ծնված Անդրանիկ Հ.-ի տանը ճաշելիս, 1983 թ. ծնված Գուրգեն Ա.-ի հետ վիճաբանության ժամանակ խոհանոցային դանակով հարվածել է վերջինիս կրծքավանդակին: Գուրգեն Ա.-ն վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց և ըստ բժշկի տեղեկանքի` ի վիճակի չէ բացատրություն տալու: Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր