211652_close_icon
views-count7313 դիտում article-date 10:01 01-03-2017

Գյումրիում տեղակայված զորամասի ծառայողներին հրահանգված է քվեարկել Մարտուն Գրիգորյանի օգտին․ «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Գյումրիում տեղակայված հակատանկային զորամասի ամբողջ անձնակազմին, ծառայողներին հրահանգված է քվեարկել Շիրակի մարզում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Մարտուն Գրիգորյանի օգտին, թեև ռեյտինգայինով ՀՀԿ-ն այլ թեկնածուներ ևս ունի։ Ընդհանուր հաշվով ՀՀԿ-ն քվեների լուրջ խնդիր ունի Գյումրիում․ քաղաքապետ Սամվել Բալասանյանից դժգոհությունը հասել է գագաթնակետին։ Մարտուն Գրիգորյանի օգտին ՀՀԿ-ի աշխատանքը պայմանավորված է նաև նրանով, որ Բալասանյանի պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո հենց Մարտուն Գրիգորյանի թեկնածությունն է պաշտպանելու ՀՀԿ-ն Գյումրի քաղաքի ավագանու ղեկավարի պաշտոնի համար։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր