211652_close_icon
views-count2858 դիտում article-date 12:36 01-03-2017

Թրամփը մտադիր է 1 տրիլիոն դոլար ներդնել երկրի ենթակառուցվածքների վերականգնման համար

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել վերականգնել երկրի ենթակառուցվածքները՝ ներդնելով 1 տրիլիոն դոլար, հայտնում է Associated Press-ը։ «Որպեսզի իրագործենք այդ ծրագիրը, ես պետք է խնդրեմ Կոնգրեսին՝ հավանության արժանացնել 1 տրիլիոն դոլարի ներդրումը։ Այդ միջոցները կկրեն ինչպես պետական, այնպես էլ մասնավոր բնույթ»,-ասել է Թրամփը։ Թրամփը հավելել է, որ ԱՄՆ-ն շուրջ 6 տրիլիոն դոլար է կորցրել Մերձավոր Արևելքում և ընդգծել, որ ներկա պահին ԱՄՆ-ի ենթակառուցվածքներն անկման եզրին են կանգնած։

Նմանատիպ նյութեր