211652_close_icon
views-count2663 դիտում article-date 13:15 23-05-2017

Դոնալդ Թրամփը մտադիր է 3.6 տրիլիոն դոլարով կրճատել պետբյուջեի ծախսերը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում է պետական ծախսերը 3,6 տրիլիոն դոլարով կրճատել։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Հայտնի է դարձել նաև, որ մոտ 800 մլրդ դոլարով կկրճատվեն առողջապահական համակարգի ապահովագրության ծախսերը։ Ըստ գործակալության՝ խնայվող գումարները կառավարությունը մտադիր է ուղղել երկրի ներդրումային ոլորտը զարգացնելու վերաբերյալ ծրագրի իրագործմանը։ Միջոցների մի մասն էլ կծախսվի Մեքսիկայի հետ սահմանային պատի շինարարության վրա։

Նմանատիպ նյութեր