29357 դիտում
09:40 02-03-2017
Արձագանքելով SHAMSHYAN.com կայքի հրապարակմանը՝ Իրանական համայնքի աջակցման կենտրոն հիմնադրամի փոխնախագահը պնդեց և ցույց տվեց հակառակը, որ իրենք շենքն ամրացնում են, ոչ թե խարխլում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ մարտի 1-ին, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color] կայքի այն հրապարակմանը ի պատասխան, որ Երևան քաղաքի Տիգրան Մեծ պողոտայի 3-րդ շենքի նկուղում պարսիկները քանդման աշխատանքներ են իրականացնում, որով խարխլվում են շենքի հիմքերը, զանգահարել էր Հայաստանում իրանական համայնքի աջակցման կենտրոն հիմնադրամի փոխնախագահ Հովսեփ Ավագյանը և խնդրել պարզաբանել եղելությունը:
Վերջինս [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում, մասնավորապես, ասաց, որ այդ շենքի նկուղում կատարվող աշխատանքները ամենևին էլ չեն խարխլում 100-ամյա կառույցը, այլ՝ հակառակը, իրենք ամրացնում են նկուղային հարկերը և ցույց տվեց կատարված ամրացման աշխատանքները:
Նաև ասաց, որ, բացի նկուղային հարկերից, իրենք բարեկարգել են շենքի բակը և հարակից տարածքները, տեղադրել լուսավորություն և նոր խողովակաշար անցկացրել: Վերջում խնդրեց հարևանությամբ ապրող բնակիչներից՝ գնահատել արված գործը և քանդելն ու կառուցելը տարբերել իրարից:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+