211652_close_icon
views-count7978 դիտում article-date 10:35 08-03-2017

Արձագանքելով SHAMSHYAN.com-ի հրապարակմանը՝ արդեն անհրաժեշտ փաստաթղթերով ներկայացվեց, որ իրանցիներն ամենևին էլ անօրինական քանդման աշխատանքներ չեն իրականացնում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մարտի 7-ին, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color] կայքի այն հրապարակմանը ի պատասխան, որ Երևան քաղաքի Տիգրան Մեծ պողոտայի 3-րդ շենքի նկուղում պարսիկները անօրինական քանդման աշխատանքներ են իրականացնում, որով խարխլվում են շենքի հիմքերը, Հայաստանում իրանական համայնքի աջակցման կենտրոն հիմնադրամի փոխնախագահ Հովսեփ Ավագյանն արդեն անհրաժեշտ փաստաթղթերով ապացուցեց հակառակը: Վերջինս [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցին ներկայացրեց սեփականության վկայականները. այն, որ նկուղային հարկերը պատկանում են Թաթուլ Թադևոսյանին, ում թույլտվությամբ էլ իրենք վարձակալական հիմունքներով օգտագործում են այն: Մանրամասն բացատրեց և ցույց տվեց նկուղային բոլոր սենյակները, «ՀՀ նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննություն» ՓԲԸ-ի թույլտվությամբ կատարված նկուղային տարածքի հատակի նիշի իջեցման աշխատանքների արդյունքը, որը, ի տարբերություն բնակիչների ասածի, կազմում էր ընդամենը 20 սմ, ինչպես նաև կատարված և կատարվելիք ամրացման ու բակային տարածքի մաքրման աշխատանքները: Նա զարմացավ, որ այս ամենից հետո շենքի երկրորդ հարկի բնակիչները դեռ շարունակում են իրենց մեղադրել ապօրինի շինարարական աշխատանքներ կատարելու մեջ, հայհոյանքներ են հասցնում իրանցիներին՝ այն դեպքում, երբ նրանք ավելի շատ են մտածում իրենց բարեկեցության և ապահովության մասին: Վերջում հույս հայտնեց, որ գոնե հիմա, երբ ներկայացված են անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, բնակիչները այլևս չեն վատաբանի, անհիմն մեղադրանքներ և հայհոյանքներ չեն հնչեցնի իրենց հասցեին: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 78+
78+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր