2423 դիտում
10:00 02-03-2017
Հացի սպառման ծավալները Հայաստանում նվազում են արդեն 4-րդ տարին անընդմեջ. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Այս տարվա հունվարին այս միտումը շարունակվել է Անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հացի սպառումը Հայաստանում նվազել է 2.3 տոկոսով։
Ի տարբերություն շատ այլ ապրանքների, հացի սպառումը մեկ շնչի հաշվով կայուն ցուցանիշ է և գրեթե պայմանավորված չէ գնողունակության տատանումներով։ Այսինքն, անկախ սոցիալ-տնտեսական վիճակից, մեկ վիճակագրական քաղաքացու սպառած հացի քանակությունը փոփոխություններ գրեթե չի կրում։ Ուստի հացի սպառման ծավալների նվազումը հիմնականում պայմանավորված է բնակչության թվաքանակով։
Ըստ այդմ, կարելի է արձանագրել, որ այս տարվա հունվարին անցած տարվա հունվարի համեմատ ՀՀ բնակչության թիվը նվազել է մոտավորապես այնքան, որքան նվազել է հացի սպառումը՝ 2.3 տոկոսով։ Անցած 4 տարիների ընթացքում հացի սպառումը նվազել է 7.2 տոկոսով, ինչը թերևս նույնությամբ արտացոլում է ՀՀ բնակչության թվի նվազումը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2677 դիտում
10:37 20-04-2019
Հայաստանում էլեկտրաէներգիայի սպառման ծավալները 2018-ին նկատելի նվազել են․ «Ժողովուրդ»
1030 դիտում
19:26 16-06-2014
Արցախում գազի սպառման ծավալները կավելացվեն հիմնականում արտադրության ճյուղերի ընդլայնմանը զուգահեռ
5145 դիտում
10:14 06-02-2018
Գազի սպառման ծավալներն աճում են, «Գազպրոմ Արմենիայի» վճարած հարկերը նվազում. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1648 դիտում
08:50 21-12-2024
Ինչո՞ւ աշխատանքից ազատվեցին արդարադատության նախարարի բոլոր տեղակալները. «Փաստ»
1282 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»