5124 դիտում
10:14 06-02-2018
Գազի սպառման ծավալներն աճում են, «Գազպրոմ Արմենիայի» վճարած հարկերը նվազում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վերջին երեք տարիներին հետևողականորեն նվազել են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի՝ ՀՀ պետական բյուջե վճարած հարկերը, թեև այս կազմակերպությունը շարունակում է գլխավորել հազար խոշոր հարկատուների ցանկը: «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն իր հարկերը նվազեցրել է այն դեպքում, երբ ՀՀ-ում գազմատակարարման ոլորտում մենաշնորհային դիրք ունի:
«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից պարզեց, որ 2015թ. ընթացքում «Գազպրոմ Արմենիա» ընկերության վճարած հարկերը կազմել են 42 մլրդ 649.9 մլն դրամ, 2016թ.՝ 42 մլրդ 381.1 մլն դրամ, իսկ արդեն 2017թ. ռուսական ընկերության վճարած հարկերը կազմել են 39 մլրդ 717.6 մլն դրամ:
Ինչով է պայմանավորված այս հանգամանքը, պարզ չէ. 2016թ., նախորդ տարվա համեմատ, գազի սպառման ծավալներն ավելացել էին, առայժմ հրապարակված է 2017թ. հունվար-սեպտեմբեր ամիսների տվյալները, և կրկին սպառման ծավալների աճ կա: «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմեց «Գազպրոմ Արմենիա», որտեղից խոստացան մեր հարցմանը պատասխանել առաջիկայում»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2354 դիտում
10:20 30-07-2015
Որքան աճում են մոնոպոլիստների եկամուտները, այնքան նվազում են նրանց վճարած հարկերը. ՀԺ
3172 դիտում
09:42 29-04-2016
Էլէներգիայի արտադրությունն ու սպառումն աճում են, հարկերը՝ նվազում. «Ժողովուրդ»
3421 դիտում
08:00 30-07-2015
Հայաստանի հազար խոշոր հարկատուների վճարած հարկերը նվազել են. «Ժողովուրդ»
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»