3007 դիտում
10:07 02-03-2017
Դաշնակցությունը որոշել է առաջիկա ընտրություններում ոչնչով չզիջել ՀՀԿ–ին. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Իշխող Հանրապետական կուսակցության կոալիցիոն գործընկեր Դաշնակցությունը որոշել է առաջիկա ընտրություններում ոչնչով չզիջել ՀՀԿ-ին։ Եթե Հանրապետականը օգտագործում է վարչական ռեսուրս, ապա ինչո՞ւ նույնը չանի նաև ՀՅԴ-ն։
Արագածոտնի մարզի դաշնակցական մարզպետ Գաբրիել Գյոզալյանը հրահանգել է մարզի բոլոր դպրոցների տնօրեններին Դաշնակցության օգտին քարոզչություն անել և անհրաժեշտ ձայներ ապահովել՝ անհրաժեշտության դեպքում նաև 9-րդ ձևով։ Ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուներից կոնկրետ ոչ ոքի վրա էլ մարզպետը կարծես խաղադրույք չի անում՝ խնդիրը կոնկրետ ՀՅԴ-ի համար ձայներ ապահովելն է։
Ռեյտինգայինով այստեղ առաջադրվել են Գյոզալյանի խորհրդականը՝ Սիրամարգ Ղուկասյանը, ինչպես նաև Ծաղկահովտի գյուղապետ, անկուսակցական Նորայր Հակոբյանը։ Մյուս ռեյտինգային թեկնածուներն են՝ Սամվել Թովմասյանը, Կարեն Շահազիզյանը, Ռուզաննա Տոնոյանը, Տարոն Տոնոյանը և այլոք»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
4546 դիտում
19:23 21-04-2016
Ոչ մի թիզ հող չզիջել, հակառակ դեպքում` վատ, շատ վատ է լինելու. Անահիտ Բախշյան
5111 դիտում
18:28 12-08-2016
Արցախի մեջ, ինչքան էլ փորփրում ենք, միայն մեկ տեսակետ կա՝ չզիջել. Վահան Բադասյան
1968 դիտում
10:59 14-12-2019
Առանց դպրոցի՝ գյուղը կվերանա․ պատասխանն է՝ «ոչնչով չենք կարող օգնել». «Ժամանակ»
Այս բաժնից
2461 դիտում
12:03 19-10-2024
«Գործ են տալիս» և հրաժարվում խոսել․ զրպարտիչ ծնողը ներողություն է խնդրել ՆԶՊ-ի ուսուցչից. Oragir.News
955 դիտում
08:58 19-10-2024
Լավ չեն աշխատո՞ւմ. դժգոհություններ նաև հասարակական սեկտորից ու փորձագետներից. «Փաստ»
1276 դիտում
08:37 19-10-2024
Ինչո՞ւ է ռուսաստանաբնակ հայ գործիչն այցելել ՌԴ խորհրդարան. «Փաստ»