4404 դիտում
11:46 04-03-2017
Արցախի նախագահ Բակո Սահակյանը և ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը քննարկել են կապերի հետագա խորացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցեր
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանին ու նախարարության փրկարար ծառայություն տնօրեն Մուշեղ Ղազարյանին, տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը:
Հանդիպման ընթացքում, որին մասնակցում էր նաև ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Կ. Կարապետյանը, քննարկվել են հայկական երկու հանրապետությունների համապատասխան գերատեսչությունների միջեւ կապերի հետագա խորացմանն ու ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցեր:
Նախագահ Սահակյանը շնորհավորել է նախարար Տոնոյանին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ նրան մաղթելով հաջողություններ աշխատանքում:
Նմանատիպ նյութեր
4128 դիտում
17:03 20-07-2018
Աշոտ Ղուլյանը և Ֆրանսուա Ռոշբլուանը քննարկել են Արցախ-Ֆրանսիա կապերի ընդլայնմանը վերաբերող հարցեր
1030 դիտում
19:19 24-10-2024
Քննարկվեցին հայ-եգիպտական տնտեսական կապերի խորացմանն առնչվող հարցեր
Այս բաժնից
916 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
943 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»