2519 դիտում
16:28 04-03-2017
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունել է ԱՊՀ ՄԽՎ դիտորդական առաքելության ներկայացուցիչներին
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մարտի 4-ին ընդունել է ԱՊՀ ՄԽՎ դիտորդական առաքելության ներկայացուցիչներին, ովքեր մեր երկիր են այցելել առաջիկայում կայանալիք խորհրդարանական ընտրության նախընտրական փուլի դիտարկման առաքելությամբ:
Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ մշտական ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների կազմակերպմանն ու այդ հարցում Ընտրական օրենսգրքով նախատեսվող դրույթներին:
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը վստահեցրել է, որ նոր Ընտրական օրենսգիրքը լիակատար հնարավորություն է ընձեռում առաջիկա ընտրությունն արդար, թափանցիկ եւ ժողովրդավարական չափանիշներին համապատասխան անցկացնելու համար:
«Ընտրական օրենսգիրքը տալիս է բոլոր հնարավորությունները մեր երկրում լավագույն ընտրությունների կազմակերպման եւ անցկացման համար: ՀՀ իշխանություններն անելու են ամեն ինչ, որպեսզի ՀՀ քաղաքացիների մոտ ընտրությունների ընթացքի վերաբերյալ չլինի որեւէ մտավախություն»,-նշել է ԱԺ փոխնախագահը:
Պարոն Շարմազանովը գոհունակությամբ է ընդգծել այն փաստը, որ Ընտրական օրենսգրքի քննարկումներին հավասարության սկզբունքով մասնակցել են իշխանության, ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, եւ փաստաթուղթը խորհրդարանի կողմից ընդունվել է լիակատար փոխհամաձայնության պայմաններում, հաշվի են առնվել ընդդիմության առաջարկները:
ԱՊՀ ՄԽՎ դիտորդական առաքելության ներկայացուցիչ Գլադեյ Գեորգիեւիչը ներկայացրել է իրենց առաքելության իրականացման ընթացքը եւ առաջիկա քայլերը:
Նմանատիպ նյութեր
2000 դիտում
16:33 01-04-2017
Էդուարդ Շարմազանովն ընդունել է ԱՊՀ ՄԽՎ-ի միջազգային դիտորդական առաքելության անդամներին
1905 դիտում
19:45 14-03-2018
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունել է ԱՊՀ ՄԽՎ մշտական հանձնաժողովի անդամներին
871 դիտում
17:24 15-10-2015
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նախագահել է ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովների նիստերը
Այս բաժնից
970 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
994 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»