211652_close_icon
views-count3376 դիտում article-date 13:44 07-03-2017

Դեսպան Թումանյանը և Իրանի սպորտի և երիտասարդության նախարարը քննարկել են սպորտի բնագավառում երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր

Մարտի 6-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպեց ԻԻՀ սպորտի և երիտասարդության նախարար Մասուդ Սոլթանիֆարի հետ: Նախարար Սոլթանիֆարը, բարձր գնահատելով երկու երկրների միջև պատմական և մշակութային ընդհանրություններն ու առկա բարիդրացիական հարաբերությունները, ընդգծեց իրանական կողմի ցանկությունը տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցությունն առավել խորացանելու ուղղությամբ: Դեսպան Թումանյանը ևս անդրադարձավ երկու ժողովուրդների բարեկամական հարաբերություններին և երկկողմ միջպետական կապերի հետագա ամրապնդման անհրաժեշտությանը՝ նշելով մաշակույթի, հումանիտար ոլորտի և, մասնավորապես, սպորտի ու երիտասարդության հարցերի նկատմամբ հետևողական պետական քաղաքականության իրականացման առաջնահերթությունը: Քննարկվեցին սպորտի ոլորտի տարբեր ֆեդերացիաների միջև համագործակցության, ինչպես նաև համատեղ մրցույթների, ուսումնամարզական միջոցառումների կազմակերպման և առաջատար փորձի փոխանակման վերաբերյալ հարցեր: Հանդիպմանը քննարկվեցին նաև սպորտի բնագավառում երկկողմ համագործակցությանը վերաբերող մի շարք այլ հարցեր:

Նմանատիպ նյութեր