211652_close_icon
views-count7032 դիտում article-date 17:41 13-11-2017

Դեսպան Թումանյանը և Իրանի ԿՏՏ նախարարը քննարկել են հեռահաղորդակցության և ՏՏ բնագավառում համագործակցության խնդիրները

Նոյեմբերի 13-ին տեղի ունեցավ ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի և ԻԻՀ կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մոհամադ Ջավադ Ազարի Ջահրոմիի հանդիպումը: Դեսպան Թումանյանը նախ իր ցավակցությունը հայտնեց նախորդ օրն Իրանի արևմուտքում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի կապակցությամբ: Զրուցակիցները քննարկեցին հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում հայ-իրանական համագործակցության խնդիրները: Հաշվի առնելով համատեղ իրականացվող ծրագրերը՝ կողմերը նշեցին, որ երկու երկրներն էլ ունեն մեծ ներուժ և համագործակցության լայն հնարավորություններ: ՀՀ դեսպանն առաջարկեց քննարկել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հայկական և իրանական ընկերությունների մասնակցությամբ 2018թ. Թեհրանում գործարար համաժողով անցկացնելու հարցը: Նախարար Ջահրոմիի կողմից վերը նշված առաջարկությունը հավանության արժանացավ և վերջինս պատրաստակամություն հայտնեց աջակցել դրա կազմակերպմանը:

Նմանատիպ նյութեր