1276 դիտում
20:42 07-03-2017
Ֆիննախում կայացել է ԵՄ բյուջետային աջակցության ծրագրի վերստուգող կոմիտեի նիստը
Մարտի 6-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության պատվիրակության Հայաստան այցի շրջանակներում տեղի է ունեցել «Հայաստանում պետական ֆինանսների քաղաքականության բարեփոխումների ծրագիր» ԵՄ բյուջետային աջակցության ծրագրի վերստուգող կոմիտեի նիստը:
Ինչպես տեղեկացնում են նախարարությունից, նիստի ընթացքում կողմերը քննարկել են ծրագրի շրջանակներում ամրագրված պետական ֆինանսների քաղաքականության բարեփոխումների կատարման ընթացքը, ինչպես նաև ԵՄ հնարավոր աջակցությունը բարեփոխումների գործընթացին: Մասնավորապես, ներկայացվել են ծրագրային բյուջետավորման ներդրման, գենդերային բյուջեի, մեկ աղբյուրից գնման մեթոդի կիրառման դեպքում օրենսդրական հիմնավորումների հրապարակման, պարզեցված պետական բյուջեի և վերջինիս կատարման մասին հաշվետվությունների մշակման, բարձրագույն վերահսկիչ մարմինների համար նախատեսված միջազգային ստանդարտներին համապատասխան ֆինանսական, համապատասխանության և կատարողական աուդիտների իրականացման ուղղությամբ ձեռնարկված քայլերը:
Կողմերը անդրադարձ են կատարել նաև ծրագրի շրջանակներում ընդհանուր պայմաններ հանդիսացող Հայաստանի մակրոտնտեսական իրավիճակին, պետական ֆինանսների կառավարման բնագավառում արձանագրված առաջընթացին, բյուջետային փաստաթղթերի թափանցիկությանը:
Նմանատիպ նյութեր
4638 դիտում
23:06 24-10-2017
Կայացել է ԵՄ բյուջետային աջակցության ծրագրի Ղեկավար կոմիտեի նիստը
1288 դիտում
21:20 15-03-2016
Տեղի է ունեցել «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին» ծրագրի Վերստուգող կոմիտեի նիստը
Այս բաժնից
844 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
874 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»