30525 դիտում
12:40 08-03-2017
Գյումրիում սիրված երգչուհու մենահամերգին իր նախաձեռնությամբ ներկա էին նաև Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատության սաները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ մարտի 7-ին, Գյումրիում տեղի ունեցավ երգչուհի Իրինա Հարությունյանի մենահամերգը՝ կանանց միջազգային տոնին ընդառաջ:
Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի լեփ- լեցուն դահլիճում հնչեցին երգչուհու հեղինակային երգերը, ինչպես նաեւ ազգրական եւ այլ կատարումներ:
Ի. Հարությունյանը, մենահամերգի մեկնարկին ողջունելով գյումրեցիներին, նախ շնորհակալություն հայտնեց ներկաներին՝ տոնական երեկոն իր հետ անցկացնելու համար, այնուհետև միամսյակի կապակցությամբ շնորհավորեց գյումրեցի կանանց և աղջիկներին՝ նվիրելով հատուկ կատարում:
Գյումրեցիներին և երգչուհուն շնորհավորելու նպատակով Երևանից ժամանել էին սիրված երգիչ-երգչուհիներ՝ Նարե Գեւորգյանը, Արմեն Հովհաննիսյանը, Գեւորգ Մարտիրոսյանը, Կոդ դը Իվուարից ժամանած երգիչ Սեկուն:
Միջոցառումը վարում էր հաղորդավար Հակոբ Հակոբյանը: Շոու ծրագրի պարային տրամադրությունն ապահովում էր «Էմ էյ Դենս» պարային համույթը:
Ի. Հարությունյանի ցանկությամբ և նախաձեռնությամբ մենահամերգին ներկա էին նաև Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատության սաները:
Գյումրեցի քմահաճ հանդիսատեսի չդադարող ծափահարությունները, ջերմ ընդունելությունը ապացույցն էին այն բանի, որ համերգը սպասված էր, և Գյումրին կարոտել էր ծնունդով գյումրեցի երգչուհուն:
Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 165+
165+
Նմանատիպ նյութեր
2225 դիտում
18:39 25-04-2017
Գալուստ Սահակյանը ներկա է գտնվել Ֆրիտյոֆ Նանսենի անվան դասասենյակի բացմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
7249 դիտում
22:44 19-05-2015
Չեխովի անվան դպրոցի վահանակի շնորհանդեսը՝ Ֆրիտյոֆ Նանսենի անվան թանգարանում. ֆոտոշարք
Այս բաժնից
1897 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)