211652_close_icon
views-count2228 դիտում article-date 18:39 25-04-2017

Գալուստ Սահակյանը ներկա է գտնվել Ֆրիտյոֆ Նանսենի անվան դասասենյակի բացմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ ապրիլի 25-ին, ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մասնակցել է Երևանի Պեյո Յավորովի անվան համար 131 հիմնական դպրոցում տեղի ունեցած միջոցառմանը: Դպրոցն ամեն տարի նշում է մշակույթի տոն և ձևավոևված ավանդույթի համաձայն՝ դասասենյակներից մեկը կոչում հայ ժողովրդի որևէ երախտավորի անունով՝ հայ կամ օտարերկրացի: Այս տարի դպրոցում բացվել է նորվեգացի բևեռախույզ, հայ ժողովրդի մեծ բարեկամ Ֆրիտյոֆ Նանսենի անվան աշխարհագրության դասասենյակը, որտեղ ցուցադրված են մեծ մարդասերի լուսանկարները, ճամփորդական գրառումներից հատվածները և ասույթները: Գալուստ Սահակյանը նախասրահում ունկնդրել է դպրոցի երգչախմբի կատարումը, տնօրենի ուղեկցությամբ շրջել անվանակոչված դասասենյակներում, Պեյո Յավորովի թանգարանում, ապա մասնակցել Նանսենի անվան դասասենյակի բացմանը: Այնուհետև ԱԺ նախագահը ներկա է գտնվել Ֆրիտյոֆ Նանսենին նվիրված միջոցառմանը, որի ընթացքում աշակերտները ներկայացրել են մեծ մարդասերի կենսագրությունից և գործունեությունից հատվածներ, որոնք առնչվել են հայ ժողովրդի ճակատագրին, Հայ դատի արդարացի լուծմանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր