211652_close_icon
views-count3493 դիտում article-date 17:47 08-03-2017

Հայաստանում տոն է, Փարիզում աշխատանքային օր՝ նաև կանանց համար. ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյան

ՀՀ ԱԺ և ԵԽԽՎ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը Փարիզում մասնակցում է ԵԽԽՎ մոնիտորիգի հանձնաժողովի նիստին, և մեր խնդրանքով , մանրամասներ է հայտնել նիստում քննարկված հարցերի շուրջ: -Մարտի 8-ը Ֆրանսիայում աշխատանքային օր է, և ես մասնակցում եմ ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի նիստին, որտեղ աշխատանքը շարունակական է, տոն կամ ազատ օրեր չեն ենթադրվում, կան կարևոր հարցեր: Ուզում եմ նախ և առաջ շնորհավորել բոլոր հայ կանանց տոնը՝ Հայաստանում, Արցախում և սփյուռքում, և ցանկանալ երջանկություն, առողջություն, հաջողություններ ամեն ինչում ու ամեն տեղ՝ ընտանիքում, աշխատանքում, գոհունակություն և բավարարվածություն հանրային կյանքում, պաշտպանվածություն մեզ և մեր ընտանիքներին, մեր երկրին և մեր սահմաններին: Տոնը, իհարկե, մերն է, բայց ոչ մի տոն տոն չէ՝ առանց հարազատների ու մտերիմների երջանկության, ուստի ուզում եմ հատկապես շնորհավորել այն կանանց, ում հարազատները հիմա բանակում են ու պաշտպանում են մեր սահմանները: Վստահ եմ, որ տեղյակ եք՝ ըստ ԵԽԽՎ կանոնակարգի, մոնիտորինգի հանձնաժողովի աշխատանքները բաց չեն, հանձնաժողովը քննարկված հարցերը գաղտնազերծելու որոշումներ է կայացնում, որից հետո միայն կարող ենք ներկայացնել հանրությանը քննարկվող հարցերը: Հիմա կարող եմ միայն ասել, որ օրակարգում կարևոր հարցեր կան, որոնց քննարկումը շատ դինամիկ է ընթանում՝ Թուրքիայում հետմոնիտորինգային երկխոսության հարցը, Ադրբեջանի մոնիտորինգի համազեկուցողների երկիր կատարած փաստահավաք առաքելության տեղեկատվության քննարկումը, Հունաստանին, Մոլդովային, Մոնտենեգրոյին վերաբերող հարցեր: Կարծում եմ՝ միայն թվարկումից պարզ է, թե քննարկվող խնդիրները որքան կարևոր են: Հատկապես Թուրքիայի հետ կապված իրադարձությունների քննարկումը: ԵԽԽՎ-ում արդեն մի քանի անգամ նման քննարկումներ եղել են, որոնց ընթացքում մենք բարձրացրել ենք Թուրքիայի առնչությամբ մոնիտորինգի գործընթացի վերաբացման հարցը: Այսօր զեկուցողները իրենց զեկույցում ևս նման հարց են բարձրացնում և անհրաժեշտ է, որ լինեն ուժեր, որ կաջակցեն գործընթացին: [b]-Հայաստանում նախընտրական քարոզչությունը սկսվել է, Աժ պատվիրակության անդամները մասնակցու՞մ են նիստերին, թե՞ Հայաստանի շահերի պաշտպանությունից գերադասել են կուսակցական քարոզչությունը: [/b] -Ոչ բոլորը: Իհարկե, հիմա Հայաստանում յուրաքանչյուր քաղաքական ուժի համար կարևոր քաղաքական իրադարձությունների ժամանակն է և հասկանալի է կերտրոնացվածությունը դրանց վրա, բայց, կարծում եմ, Դուք էլ կհամաձայնեք, որ պատգամավոր ընտրված քաղաքական գործիչները պատասխանատու են ոչ միայն իրենց կուսակցական խնդիրների համար, այլև պետական և ազգային հարցերի մեջ են կարևոր դերակատարություն ստանձնում և պատասխանատու են այդ հարցերի քննարկման համար: Հատկապես երբ մասնակցում են խորհրդարանական դիվանագիտության կամ այլ աշխատանքային ձևաչափերին, պիտի կարողանան համատեղելու ձևերը գտնել: Այո, մեր հակառակորդները ունենալով թվային առավելություն և ստեղծելով լոբբիստական ցանց, որի մասին աշխարհն է խոսում, օգտագործում են յուրաքանչյուր առիթն ու պահը, հատկապես մեր բացակայության դեպքում աշխատում են հնարավոր և անհնար բոլոր ձևերով, արժեք ունեցող կամ երբեմն իրենց ոչինչ չտվող դրվագներ հավելել ու անցկացնել, հետագայում փորձելով օգտագործել քարոզչական պատերազմում: Մենք ունեցել ենք նման դեպքեր, որոնք հետագայում չեզոքացնելու համար կարիք է լինում հսկայական ուժեր կենտրոնացնել: Ապրիլյան լիագումարից առաջ հանձնաժողովների նիստերին մասնակցությունը կարևորելով, ես պատվիրակության անդամներին դիմել եմ նամակներով՝ հիշեցնելով նիստերի մասին, բայց հիմա դեռևս միայն ես, Նաիրա Կարապետյանը և Սամվել Ֆարմանյանն ենք մասնակցում նիստերին:

Նմանատիպ նյութեր