211652_close_icon
views-count2760 դիտում article-date 10:36 09-03-2017

Դա շատ ավելի կարևոր է, քան ինչ-որ առեղծվածային երկրի կողմից Արցախի ճանաչումը. Դենիս Դվորնիկով. «168 ժամ»

«168 ժամ» թերթի առաջնորդողը գրում է. ««Ռուսաստանը ցուցադրականորեն հրաժարվում է ինչ-որ գործողություններից և որոշումներից ԼՂ հակամարտության բանակցային գործընթացում առանց ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Միջազգային իրավունքի ռուսական ասոցիացիայի անդամ, իրավաբանական գիտությունների թեկնածու Դենիս Դվորնիկովը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության գոտում տիրող իրավիճակին և բանակցային գործընթացում ի հայտ եկող միտումներին։ Նա նշեց, որ շատ շուտով մենք հիշելու ենք ապրիլյան պատերազմի մեկ տարին, ինչպես նաև մի շարք կորսված հնարավորություններ։ Դվորնիկովի որակմամբ, 2016թ. ապրիլը սանձազերծեց Երևանի ձեռքերը։ «Լավ հնարավորություն էր ստեղծվել վերսկսել բանակցային գործընթացը, դրան միացնելով նաև ԼՂՀ ներկայացուցիչներին։ Այդ հնարավորությունը, չգիտես թե ինչու, բաց թողնվեց։ Կրկին «Մոսկվա՞ն է մեղավոր»։ Դա, իհարկե, շատ հարմարավետ բացատրություն է։ Կարելի է ընդհանրապես ոչինչ չանել, չլուծել սեփական խնդիրները և հենց ինչ-որ այլ բան՝ մատնանշել Կրեմլին այն դեպքում, երբ Ռուսաստանը ցուցադրականորեն հրաժարվում է ինչ-որ գործողություններից և որոշումներից բանակցային գործընթացում առանց ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների։ Մոսկվայի համար «ղարաբաղյան հարցն» այն գլխավոր հարթակն է, որտեղ կա ամբողջական համաձայնություն արևմտյան գործընկերների հետ։ Ներկայումս դա էական ռեսուրս է, որը թույլ է տալիս ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ շփման գիծ գտնել»,- ասաց Դենիս Դվորնիկովը։ Խոսելով ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի՝ «Իսկանդերը» կիրառելու վերաբերյալ հայտնի հայտարարությանը, Դենիս Դվորնիկովն ասաց. ««Իսկանդերի» հնարավոր կիրառության մասին հայտարարությունը լուրջ նախազգուշացում էր Բաքվի իշխող ռեժիմի համար։ Դա մեկ նպատակով արվեց՝ թույլ չտալ մասշտաբային ագրեսիայի նոր գործողություններ։ Ցավոք սրտի, հենց Ադրբեջանն է մղում նման հայտարարության։ Արցախի հնարավոր ճանաչման հայտարարությունն անկասկած ինտրիգային է։ Բայց դա մեզ կրկին ըստ էության շեղում է հարցից, թե ինչ է արել Հայաստանը, որպեսզի ԼՂՀ-Արցախը վերադարձնի բանակցային սեղան։ Դա շատ ավելի կարևոր է, քան ինչ-որ առեղծվածային երկրի կողմից Արցախի ճանաչումը։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի գործողություններին, ապա դրանք բավականին կանխատեսելի են։ Յուրաքանչյուր իրադարձություն, որն ավելորդ անգամ հաստատում է, որ Արցախը արդյունավետ և ամբողջական պետություն է, ագրեսիա է հարուցում։ Անհրաժեշտ է տեղում ցույց տալ, որ հակամարտությունը կարգավորված չէ։ Իսկ ԼՂՀ ՊԲ-ն ցույց տվեց, որ պատրաստ է նման «ավանդական» հարձակումներին»»։ [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր