3576 դիտում
10:46 20-06-2017
Ադրբեջանն արդեն սրում է իրավիճակը. ապրիլյան «բլից-կրիգի» փորձը կրկնել հնարավոր չէ. Դենիս Դվորնիկով. «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. ««168 ժամ»-ին տված հարցազրույցում Միջազգային իրավունքի ռուսական ասոցիացիայի անդամ, իրավաբանական գիտությունների թեկնածու Դենիս Դվորնիկովը՝ մեկնաբանելով օրերս հայ-ադրբեջանական սահմանագծում Ադրբեջանի կողմի իրադրության հերթական լարմանը, նշել է.
«Ադրբեջանն արդեն սրում է իրավիճակը։ Թեպետ զգացողություն կա, որ Բաքուն առայժմ վախենում է լայնամասշտաբ պատերազմից, քանի որ դա կնշանակի վա-բանկ գնալ։ Ապրիլյան «բլից-կրիգի» փորձը կրկնել արդեն հնարավոր չէ։ Այժմ Արցախի բանակը մարտական ավելի բարձր մակարդակի պատրաստականություն ունի, իսկ անարդյունավետ գեներալները զորքերից հեռացված են։
Երկարատև պատերազմը պարզապես կոչնչացնի Ադրբեջանի տնտեսությունը, ներդրողները կհեռանան, խողովակները կայրվեն, իսկ բանակին պետք է կերակրել։ Իմ կարծիքով՝ ադրբեջանական կողմը ցանկանում է սահմանափակ լարում մտցնել, որպեսզի այն հյուծի հայերին, սակայն չտեղափոխվի այն փուլ, երբ ռազմավարական կետերն «Իսկանդերի» թիրախ կդառնան»։
Ըստ նրա՝ եթե Ադրբեջանը հայտարարի ԵԱՀԿ Մինսկի բանակցային ձևաչափից դուրս գալու մասին, ապա ՀՀ-ն կճանաչի Արցախը, իսկ խաղաղարար առաքելության ամբողջ քաղցրությունը կմնա ՌԴ-ին.
«Այդ իսկ պատճառով Ալիևի գլխին սառը ցնցուղ հիմա պետք է լցնել, այլ ոչ թե՝ հետո, երբ ստիպված լինեն Բաքվից Երևան վազվզել՝ նայելով, թե ինչպես է մի ամբողջ տարածաշրջան աղետի մեջ հայտնվում»»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2760 դիտում
10:36 09-03-2017
Դա շատ ավելի կարևոր է, քան ինչ-որ առեղծվածային երկրի կողմից Արցախի ճանաչումը. Դենիս Դվորնիկով. «168 ժամ»
18568 դիտում
10:46 25-05-2017
Ոչ մի Ղարաբաղ Ադրբեջանին վաղուց պետք չէ. Դենիս Դվորնիկով. «168 ժամ»
3627 դիտում
09:10 03-05-2016
Հայաստանի ղեկավարությունը բավականին խելամիտ է գործում, երբեմն, նույնիսկ շատ խելամիտ. Դենիս Դվորնիկով. «Ժողովուրդ»
Այս բաժնից
3202 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2224 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1096 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»