3028 դիտում
10:44 09-03-2017
Հայ օլիգարխներից մի քանիսը Գլենդելի ընտրություններում աջակցում են հայ թեկնածուներին. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Ապրիլի 4-ին Կալիֆոռնիայի Գլենդել քաղաքի քաղաքապետական խորհրդի ընտրություններ են, որին մասնակցելու են չորս հայ թեկնածուներ՝ գործարար Օնիկ Մեհրաբյանը, հեռուստալրագրող, AABC հեռուստաընկերության տնօրեն Վրեժ Աղաջանյանը, քաղաքապետական խորհրդի գործող անդամներ, նախկին քաղաքապետեր Զարեհ Սինանյանն ու Արա Նաջարյանը։
Մեր ունեցած տեղեկություններով՝ Հայաստանի օլիգարխներից մի քանիսը, ովքեր դիտարկում են Հայաստանից դուրս բերել իրենց ակտիվները, Գլենդելի քաղաքապետական խորհրդի այս ընտրություններում աջակցում են հայ թեկնածուներին, որպեսզի առաջիկայում իրենց համար կարողանան բիզնես նախագծեր ապահովեն քաղաքում։
Գլենդելը ԱՄՆ-ում համարվում է ներդրումների համար շատ հարմար և հեռանկարային քաղաք։ Վերջին տասնամյակում 200 հազար բնակչություն ունեցող քաղաքում միլիարդավոր դոլարների ներդրումներ են արվել՝ ավելի մեծացնելով քաղաքում ներդրումներ անելու հեռանկարները»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
4944 դիտում
11:35 03-04-2019
Օլիգարխներից ովքե՞ր են «մուծվել» և անարգել վերադարձել Հայաստան. «Ժամանակ»
Այս բաժնից
1648 դիտում
08:50 21-12-2024
Ինչո՞ւ աշխատանքից ազատվեցին արդարադատության նախարարի բոլոր տեղակալները. «Փաստ»
1282 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»