4931 դիտում
10:54 09-03-2017
«Ժողովուրդը խեղճ է» բառերը համոզիչ չեն արտաբերվում 10 հազար դոլարանոց մուշտակ հագած տիկնանց շուրթերից. «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Վերջերս հեռուստատեսություն հարցազրույցի պետք է գար ընդդիմադիր կուսակցություններից մեկի առաջնորդը, բայց նրանից կես ժամ առաջ եկավ այդ զորեղի թիկնապահը և հետաքրքրվեց, թե որտեղ է մտնելու և որտեղից է դուրս գալու իր «պաշտպանյալը»։
Որքան գիտեմ՝ կուսակցությունների ղեկավարներին օրենքով թիկնապահներ չեն հասնում, բայց եթե նույնիսկ հասնում են, ինձ թվում է, որ թիկնապահներ ունենալը իրական կյանքից և ժողովրդից կտրված լինելու նշան է։ Թիկնապահով ման եկողի շուրթերից՝ «ո՜վ տառապյալ ժողովուրդ, վա՜յ, արտագաղթ, վա՜յ, աղքատություն, վա՜խ, անդունդի եզրին ենք» արտահայտությունները անկեղծ չեն հնչում։ Ճիշտ այնպես, ինչպես այդ բառերը համոզիչ չեն արտաբերվում 10 հազար դոլարանոց մուշտակ հագած տիկնանց շուրթերից։
Բայց «ժողովուրդը խեղճ է», մասնավորապես, այն պատճառով, որ նրանք են ամբարտավան, անպատիժ, անվերահսկելի, որ գրեթե ամբողջ քաղաքական վերնախավը, անկախ նրանից՝ այն կոչվում է իշխանություն, թե ընդդիմություն, դավանում է միևնույն արժեքները՝ զոռբայություն, տգիտություն, փողի աստվածացում։
Իհարկե, հեռուստատեսությամբ և ամբիոններից այլ բաներ են ասվում։ Խնդիրն այն է, թե ով է դրանց հավատում»։
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
43646 դիտում
13:31 08-12-2021
«Ալենի համար կարողանում են 200 հազար դոլարանոց մեքենա գնել, իսկ խեղճ գյուղացիներին չեն կարողանում փոխհատուցում տալ»
2111 դիտում
08:59 19-12-2014
Եթե դու քո մասին ասում ես «խեղճ», ապա ողջ կյանքումդ խեղճ էլ կմնաս. Առավոտ. խմբագրական
Այս բաժնից
3196 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2224 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1096 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»