4622 դիտում
16:39 24-08-2021
Ձեր աջակիցները պատերազմից հետո տարածում են հետևյալ թեզը. «Խեղճ Նիկոլն ինչ աներ, Ղարաբաղը նախկինները ծախել էին, խեղճ «հարիֆի» գլխին ջարդվեց». համաձա՞յն եք այդ ձևակերպմանը. Ղազինյանը՝ Փաշինյանին
ԱԺ այսօրվա նիստում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված իր հարցի շրջանակում դատապարտեց այսօր ԱԺ-ում եղած քաշքշուկը: Նա նշեց՝ զրահուրելի տեսարան էր, երբ ռազմական համազգեստով մի քանի տասնյակ մարդ ուղղակի հարձակվել էին մի աղջկա վրա և ուզում էին հեռացնել:
«Դա տղամարդուն, հային ոչ վայել վարքագիծ էր, դա տեղի ունեցավ հիմնական զեկուցողի արտահայտությունից հետո, թե քիչ են անում: Ես դա հռչակում եմ որպես հրաման՝ անցնելու գործողությունների: Դա եղավ Ձեր խոսքից հետո»,- ասաց նա:
Ղազինյանը հայտարարեց՝ Փաշինյանի աջակիցները Արցախյան 44-օրյա պատերազմից հետո տարածում են հետևյալ թեզը. «Խեղճ Նիկոլն ինչ աներ, Ղարաբաղը նախկինները ծախել էին, խեղճ «հարիֆի» գլխին ջարդվեց»: Պատգամավորն ասաց, թե ինքը համաձայն չէ այդ ձևակերպման հետ, սակայն հարցրեց՝ Փաշինյանը համաձա՞յն է այդ ձևակերպման հետ:
Վարչապետն արձագանքեց՝ ուրախ է, որ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողով ձևավորելու հանրավորություն է լինելու: «Մենք չպետք է հարցի զուտ ռազմական ասպեկտը քննարկենք, պետք է քննարկենք իր պատմությամբ, բոլոր համատեքստերով: Շատ հնարավոր է՝ ինչ-որ բան եղել է կազմակերպված. մեր խնդիրն է պարզել՝ ով է կազմակերպել, ինչ նպատակով»,- ասաց նա:

Նմանատիպ նյութեր
1975 դիտում
15:50 22-12-2020
Նիկոլն ավելի դաժան է մերժվում, քան մերժվել են «նախկինները. Սենոր Հասրաթյան
1126 դիտում
14:37 26-02-2024
Ամեն ինչ ջարդվեց Փաշինյանի վրա. կատարվածում նրա մեղքը քիչ է. Լուկաշենկոն՝ Արցախյան հակшմարտության մասին
2111 դիտում
08:59 19-12-2014
Եթե դու քո մասին ասում ես «խեղճ», ապա ողջ կյանքումդ խեղճ էլ կմնաս. Առավոտ. խմբագրական
Այս բաժնից
577 դիտում
09:09 21-12-2024
Երկրաշարժը զգացվել է Վայոց ձորի և Սյունիքի մարզերում
709 դիտում
23:25 20-12-2024
ԳԱԱ որոշ գիտաշխատողներ աշխատում են ընդդեմ սեփական պետության․ Հայկ Դեմոյան
988 դիտում
22:34 20-12-2024
Տեղի է ունեցել խորհրդակցություն՝ հայրենական ռազմարդյունաբերության զարգացման վերաբերյալ