211652_close_icon
views-count36732 դիտում article-date 11:45 09-03-2017

Եթե երեկ Երևանի ՃՈ աշխատակիցները բարեհամբույր էին կին վարորդների նկատմամբ, ապա «գաի պլաշչադկան» լցվեց խմած տղամարդ վարորդների ավտոմեքենաներով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 9-ին, Երևանի ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածքը կրկին լցվել է մեծ թվով օրինախախտ վարորդների ավտոմեքենաներով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «գաի պլաշչադկա» է այս անգամ տեղափոխվել 32 տրանսպորտային միջոց, որից 30-ի վարորդները եղել են ոչ սթափ /խմած/ վիճակում։ Ինչպես մյուս դեպքերում, այս անգամ ևս նրանց մի մասն անտեսել է ճանապարհային երթևեկության կանոնները։ «Պլաշչադկա» տեղափոխված բոլոր տրանսպորտային միջոցների, որոնց թվում կան նաև թանկարժեք ու «գոլդ համարանիշներով» ավտոմեքենաներ, վարորդները կատարած օրինախախտումների համար ենթարկվելու են վարչական պատասխանատվության՝ անկախ նրանց զբաղեցրած դիրքից ու պաշտոնից: Ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմը՝ ՀՀ ՃՈ պետ Եգոր Կարապետյանի և Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանի գլխավորությամբ կրկին հիշեցնում և զգուշացնում է բոլոր վարորդներին՝ ոչ սթափ վիճակում չվարել ավտոմեքենա, ինչպես նաև սթափ վարորդներին, որպեսզի չարհամարհեն ու չխախտեն ճանապարհային երթևեկության կանոնները, ինչը, առաջին հերթին, բխում է իրենց ու մյուսների անվտանգությունից, հակառակ դեպքում բոլոր օրինախախտ վարորդները կենթարկվեն վարչական պատասխանատվության, իսկ վարած տրանսպորտային միջոցներն էլ կտեղափոխվեն «գաի պլաշչադկաներ»։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր