3889 դիտում
19:44 09-03-2017
Վարչապետը ծանոթացել է «Սինոփսիս Արմենիա» և «Վօլօ» ընկերությունների ծրագրերին
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է «Սինոփսիս Արմենիա» ընկերություն:
Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջատար ձեռնարկություններից մեկի ուսումնական և արտադրական դեպարտամենտներում, ծանոթացել ընթացիկ և հեռանկարային ծրագրերին, ՏՏ ոլորտի զարգացմանն ուղղված նոր նախաձեռնություններին:
Ընկերության ղեկավարները վարչապետին մանրամասներ են ներկայացրել արտադրություն-բուհ համագործակցության մոդելի հիման վրա իրագործվող կրթական ծրագրի վերաբերյալ, որն իրականացվում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ համատեղ և հնարավորություն է տալիս աշխատաշուկան համալրել արտադրությանն ինտեգրվելուն անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ ունեցող շրջանավարտներով: Ընկերությունը համագործակցում է նաև ԵՊՀ-ի, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի, Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի հետ:
Նշվել է, որ շրջանավարտների, ինչպես նաև ուսումնական դեպարտամենտում սովորողների զգալի մասն աշխատում են ընկերությունում, բացի գիտական և հետազոտական աշխատանքներից ստեղծում Start-up ծրագրեր:
Արտադրական դեպարտամենտում շրջայցի ընթացքում Կարեն Կարապետյանին է ներկայացվել «Սինոփսիս Արմենիա»-ի գործունեությունը, արձանագրվող հաջողությունները և առաջիկա անելիքները: Վարչապետը զրուցել է ուսանողների և ընկերության աշխատակիցների հետ, ծանոթացել նրանց ձեռքբերումներին և ողջունել նոր գաղափարների ու մոտեցումների կիրառումը:
Այնուհետև խորհրդակցության ընթացքում քննարկվել են ՏՏ ոլորտում նոր ծրագրերի իրականացմանը, այս բնագավառի հետագա զարգացմանը, ոլորտում առկա միտումներին, հայաստանյան շուկայի առանձնահատկություններին, բարձրակարգ մասնագետների պատրաստմանը, համապատասխան ուսումնական գործընթացի կազմակերպմանը, մեր երկրում տեխնոլոգիական համալսարանի ստեղծման հեռանկարներին վերաբերող հարցեր: Կառավարության ղեկավարը կարևորել է ՏՏ ոլորտի զարգացումը և առաջարկել կառավարությանը ներկայացնել վերը նշված հարցերի շուրջ համալիր միջոցառումների ծրագիր՝ հստակ նշելով պետության և մասնավոր հատվածի գործառույթներն ու անելիքները: Ակնկալվում է, որ ծրագիրը կառավարությունում կքննարկվի մոտ ժամանակներս:
Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է նաև ՏՏ ոլորտի մեկ այլ առաջատար՝ նորարարական աութսորսինգ ապահովող հայկական «Վօլօ» ընկերություն, ծանոթացել գործունեության ուղղություններին, ձեռքբերումներին և զարգացման ծրագրերին:
2006թ. հիմնադրված «Վօլօ» ընկերությունը մասնագիտացած է ձեռնարկատիրական (ֆինանսներ, հեռահաղորդակցություն, էներգետիկա և այլն) մակարդակի նորարարական լուծումների ոլորտում: Ընկերությունում աշխատում է շուրջ 140 մասնագետ, ովքեր արդիական գաղափարներ են մշակում կիբեռանվտանգության, բջջային հավելվածների և մի շարք այլ ուղղություններով: «Վօլօ»-ն ունի ISO 27001 և ISO-9001:2008 հավաստագրեր և հանդիսանում է Մայքրոսոֆթի «Ոսկե» գործընկեր (Microsoft Gold Partner):
Նմանատիպ նյութեր
19166 դիտում
19:36 19-06-2018
Վարչապետը «Սինոփսիս Արմենիա»-ում ծանոթացել է ՏՏ ոլորտի զարգացման նոր նախաձեռնություններին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
21632 դիտում
15:02 30-09-2017
Վարչապետը ծանոթացել է «ԴիջիԹեք էքսպո-2017»-ի մասնակից ընկերությունների արտադրանքին ու ծրագրերին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Այս բաժնից
727 դիտում
11:09 20-10-2024
Ազգային պատկերասրահի հավաքածուն համալրվել է անվանի քանդակագործ Չաքմաքչյանի ստեղծագործություններով
925 դիտում
10:54 20-10-2024
Պետական դավաճանությունը հո պոզով-պոչով չի՞ լինում. Մեսրոպ Առաքելյան
1690 դիտում
10:37 20-10-2024
Երևանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն