211652_close_icon
views-count35357 դիտում article-date 10:38 10-03-2017

Արտակարգ դեպք Քանաքեռում. սոցիալապես անապահով ընտանիքի 14 անդամները հրաշքով են փրկվել. փլուզված տունը դարձել է ավելի վտանգավոր, նրանց հույսը պատգամավորի թեկնածուն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քանաքեռի 2-րդ փողոցի թիվ 72 տանը փլուզում է տեղի ունեցել և անհրեշտ է փրկարարների օգնությունը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ Փրկարար ծառայության կապիտան Ալիկ Սագսյանի գլխավորությամբ։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ փլուզվել է 60-ական թվականներին կառուցված երկհարկանի տան խոհանոցի, հյուրասենյակի երկաթբետոնե հատակը, ինչպես նաև առաջին հարկը որպես խորդանոց օգտագործվող այդ հատվածը։ Բարեբախտաբար, ընտանիքի 8 անչափահաս և 6 չափահաս անդամները չեն տուժել, սակայն կա փլուզման լուրջ վտանգ։ Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ նշված ընտանիքը գտնվում է սոցիալապես անապահով պայմաններում, և եթե պատկան մարմինները, տվյալ դեպքում, Երևանի քաղաքապետարանն ու Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը օգնության ձեռք չմեկնեն այս ընտանիքի բոլոր անդամները կհայտնվեն փողոցում։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը խնդրանքով դիմում է ԱԺ պատգամավորի թեկնածու Միհրան Պողոսյանին՝ վստահ լինելով, որ նա օգնության ձեռք կմեկնի այս ընտանիքին, իսկ նրա մրցակից հակառակորդները դա չեն համարի որպես ընտրակաշառք ու «մատի փաթաթան անելով»՝ «ամբախ-զամբախ» ելույթներ չեն ունենա, իհարկե, եթե Մ. Պողոսյանը բարի կամք դրսևորի այս ընտանիքի նկատմամբ։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր