6271 դիտում
10:17 10-03-2017
Պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը ազատ կարձակվի պատժաչափի կրճատվելու արդյունքում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջիկայում ազատ կարձակվի քաղբանտարկյալ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը, որը 2014թ. 6 տարվա ազատազրկման էր դատապարտվել: Նա ազատ կարձակվի 2013 թվականի համաներման հետևանքով պատժաչափը կրճատվելու արդյունքում:
Ինչպես «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշել է նրա մարտական ընկերներից Գագիկ Սարուխանյանը, ամենայն հավանականությամբ 2017 թվականի մայիսի 25-ին Վոլոդյա Ավետիսյանը կլինի ազատության մեջ:
Բացի այդ՝ Սարուխանյանը նաև տեղեկացրեց, որ Վոլոդյա Ավետիսյանը «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից կոչ է արել առաջիկա խորհրդարանական ընտրություններին որևէ դեպքում ձայն չտալ իշխող Հանրապետական կուսակցությանը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
3045 դիտում
23:23 27-08-2020
Գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանը հանդիպել է ՀՀ-ում Կարմիր խաչի ներկայացուցիչների հետ
Այս բաժնից
1231 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
1000 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
949 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»