ՀՀ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվեց ՌԴ-ում ՀՀ դեսպանի պաշտոնից. նոր դեսպան է նշանակվել Վարդան Տողանյանը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով Օլեգ Եսայանը ազատվել է ՌԴ-ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
Հրամանագրում, մասնավորապես, ասվում է.
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ.
Օլեգ Եսայանին ազատել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»:
ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով Վարդան Տեղանյանը նշանակվել է ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։
Հրամանագրում ասվում է.
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ.
Վարդան Տողանյանին նշանակել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Մոսկվա):»։