211652_close_icon
views-count4243 դիտում article-date 16:07 10-03-2017

Թուրքիայում պաշտոնից հեռացված չինովնիկը փորձել է վրեժ լուծել քաղաքապետից՝ հրազենային կրակ բացելով

Թուրքիայի Զոնգուլաջ նահանգի Չայջումայի քաղաքապետարանի 44-ամյա նախկին աշխատակիցը չի կարողացել ներել քաղաքապետին՝ իրեն աշխատանքից հեռացնելու համար և փորձել է վրեժ լուծել, հայտնում է Cumhurriyet-ը։ Նախ նա փորձել է ներխուժել քաղաքապետարան, սակայն անվտանգության աշխատակիցները թույլ չեն տվել, ինչից հետո հրազենից կրակ է բացել քաղաքապետի աշխատասենյակի լուսամուտների վրա։ Քաղաքապետը չի տուժել, քանի որ այդ պահին աշխատասենյակում չի եղել։ Իսկ օրինազանցին ոստիկանությունը ձերբակալել է։

Նմանատիպ նյութեր