Քննարկվել են Հայաստան-Լիտվա համագործակցության ուղիներն ու գործակցության ծրագրերը
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը մարտի 10-ին ընդունեց Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նախարարության ենթակայության տակ գտնվող ոլորտներում Հայաստան-Լիտվա համագործակցության ուղիները, հետագա գործակցության ծրագրերը:
Նախարար Վահան Մարտիրոսյանը նշեց, որ համագործակցության մեծ հեռանկար է տեսնում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում։
Կողմերը քննարկեցին նաև Լիտվայից Հայաստան տրանսպորտային միջանցքին, ուղևորափոխադրումներին և բեռնափոխադրումներին, ճանապարհային անվտանգության միջոցառումներին առնչվող մի շարք հարցեր։
[b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն[/b]