211652_close_icon
views-count2829 դիտում article-date 20:05 10-03-2017

Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժինը հանդես է եկել պարզաբանմամբ

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժինը հանդես է եկել պարզաբանմամբ: Դրանում անդրադարձել է կատարվել ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի հայտարարությանը, ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում աննախադեպ ծավալով խոչընդոտել են դիտորդական խմբի աշխատանքներին: «ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խումբը, խախտելով խմբի գործունեությունը կանոնակարգող ՀՀ ԱՆ 18.22.2005թ. թիվ ՔՀ-66-Ն հրամանով սահմանված կարգը և հենվելով բացառապես հասարակության շրջանում ապատեղեկատվություն տարածելու միջոցով խմբի հեղինակությունը բարձրացնելու դատապարտելի գործելաոճով, առանց արդարադատության նախարարության պաշտոնական դիրքորոշման, համացանցում տարածել է իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն, համաձայն որի` ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում աննախադեպ ծավալով խոչընդոտել են դիտորդական խմբի աշխատանքներին: Ըստ հրապարակման` «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ի վարչակազմը հրաժարվել է տեղեկություններ տրամադրել հիմնարկում պահվող անձանց թվաքանակի վերաբերյալ, արգելել է մուտք գործել կալանավորված անձանց համար նախատեսված որևէ խուց և անցկացնել դիտարկումներ, թույլ չի տվել դատապարտյալների համար նախատեսված խցերում, առանց աշխատակիցների ներկայության, դիտարկել խցային պայմանները կամ առանձնազրույց ունենալ դատապարտված անձանց հետ, հրաժարվել են կազմակերպել ՔՀԿ-ում պահվող որևէ անձի, այդ թվում` մարմնական վնասվածք ունեցողի հետ առանձնազրույցները խցից դուրս: Համացանցում տարածվածն ապատեղեկատվություն է: Մասնավորապես, ՔԿՀ-ում պահվող անձանց ընդհանուր թվաքանակի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու խնդրով դիտորդական խմբի որևէ անդամ ՔԿՀ-ի վարչակազմին չի դիմել: ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի վարչակազմը, ղեկավարվելով ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ պարբերության 7-րդ կետի պահանջներով, չի խոչընդոտել հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի քրեակատարողական հիմնարկ անարգել մուտք գործելու, ինչպես նաև խցերում դիտարկում կատարելու իրավունքի իրացմանը, ինչը չի բավարարել վերջիններիս, քանի որ խմբի անդամները պահանջել են այցելություններն իրականացնել առանց վարչակազմի աշխատակիցների ուղեկցության և մեկուսի տեսակցել կալանավորված անձանց ու դատապարտյալներին: Քրեակատարողական օրենսդրության համակարգային վերլուծությունից ակնհայտ է, որ օրենսդիրը դիտորդական խմբին վերապահել է բացառապես ՔԿՀ անարգել մուտք գործելու (ելքի) իրավունք, և այն վերաբերելի չէ տեսակցություններ տրամադրելու իրավունքին, քանի որ հիշյալ ինստիտուտը օրենսդրությամբ ենթարկվել է առանձին կանոնակարգման: Համաձայն ՀՀ կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի թիվ 1543-Ն որոշմամբ հաստատված կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգի 144-րդ հոդվածի պահանջների` «Երկարատև տեսակցությունը տրամադրվում, իսկ կարճատև տեսակցությունը տրամադրվում և անցկացվում է աշխատանքային օրերին` ժամը 1000-1700-ը ընկած ժամանակահատվածում» (դիտորդական խումբը ՔԿ հիմնարկ է այցելել 2016թ. հուլիսի 23-ին՝ ոչ աշխատանքային շաբաթ օրը), ուստի կալանավորված անձանց կամ դատապարտյալներին մեկուսի տեսակցելու պահանջը մերժելն իրավաչափ է և բխում է օրենսդրության պահանջներից: Քրեակատարողական օրենսդրության համաձայն` (Քր.կատ.օր-ի 92, «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի, ՀՀ կառավարության 03.08.2006թ. թիվ 1543-Ն որոշմամբ հաստատված կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգի XVI գլուխ, «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ կոնվենցիայի» կամընտիր արձանագրություն) կալանավորված անձանց և դատապարտյալների հետ տեսակցելու իրավասությունը վերապահված է 5 սուբյեկտի՝ պաշտպանի ինստիտուտին, մերձավոր հարազատներին, զանգվածային լրատվության միջոցներին, մարդու իրավունքների պաշտպանին և այլ անձանց: Ակնհայտ է, որ պատիժները կատարելու նկատմամբ հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խումբը կալանավորված անձանց կամ դատապարտյալների հետ իրավունք ունի տեսակցել որպես «այլ անձ», ուստի և տեսակցության իրավունքի իրացումն իր հերթին ենթակա է կանոնակարգման «այլ անձանց» վերաբերելի օրենսդրական պահանջներով: Ինչ վերաբերում է մարմնական վնասվածք ունեցող անձի հետ տեսակցելն արգելելու դիտարկմանը, ապա այն նույնպես մտացածին է, քանի որ ըստ մարմնական զննությունների արձանագրման մատյանի` «Երևան-Կենտոն» ՔԿՀ-ում մարմնական վնասվածքներով ընդունված կամ պահվող անձ չկա, ինչն ի դեպ արձանագրվել է նաև դիտորդների կողմից հիշյալ մատյանի զննությամբ»,- մասնավորապես նշված է պարզաբանման մեջ:

Նմանատիպ նյութեր