211652_close_icon
views-count2933 դիտում article-date 09:31 11-03-2017

Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին մարզպետարանները մատնված են պարապուրդի և անգործության. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մարզպետարանների աշխատողներն ամբողջովին սուզվել են ընտրական գործընթացների մեջ՝ անտեսելով իրենց անմիջական պարտականությունների կատարումը։ Բացի այդ՝ մարզպետարանների ղեկավար կազմի զգալի մասը ՀՀԿ կամ ՀՅԴ ռեյտինգային ընտրացուցակներով առաջադրվել է պատգամավորության թեկնածու, և ներկայումս գտնվում է արձակուրդում։ Արձակուրդ են մեկնել Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն ու Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը. վերջին երկուսն առաջադրվել են ՀՀԿ ցուցակով։ Իսկ մյուս մարզպետարանների դեպքում արձակուրդ են մեկնել փոխմարզպետներն ու վարչությունների պետերը։ Օրինակ՝ Կոտայքի մարզպետի երեք տեղակալներն էլ արձակուրդում են, իսկ Շիրակի մարզպետարանից արձակուրդ է մեկնել միանգամից հինգ հոգի, իսկ ահա Սյունիքի մարզպետարանում, բացի Վ. Հակոբյանից, արձակուրդում են վարորդը, մամուլի խոսնակը, խորհրդականը, օգնականն ու աշխատակազմի ղեկավարը»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր