211652_close_icon
views-count4109 դիտում article-date 10:27 26-05-2017

Վերահսկիչ պալատը պարապուրդի է մատնված. ինչո՞վ է զբաղված եղել Յոլյանը. «Ժողովուրդ»

«ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ վերահսկիչ պալատի գործունեությունը կարծես թե կանգ է առել: Բանն այն է, որ այս գերատեսչության պաշտոնական կայքէջում վերջին լուրը տեղադրվել է մարտի 1 -ին, երբ Լևոն Յոլյանը նշանակվեց ՎՊ նախագահ: Դրանից հետո որևէ տեղեկություն չկա այն մասին, թե ինչո՞վ է զբաղված եղել Յոլյանը, և, ընդհանրապես, նրա ղեկավարած կառույցը, արդյո՞ք ՎՊ խորհրդի նիստեր անցկացվում են, թե ոչ: 2017թ. շուտով կես կլինի, բայց ՎՊ պաշտոնական կայքէջում նույնիսկ տարվա ընթացքում իրականացված ստուգումների մասին ընթացիկ հաշվետվություններ տեղադրված չեն: Կարճ ասած՝ այս գերատեսչությունը մատնված է լիակատար պարապուրդի»։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր