211652_close_icon
views-count36517 դիտում article-date 11:58 11-03-2017

Արտակարգ դեպք Երևանում. Ճանապարհային ոստիկանները «Հաղթանակ» կամրջի վրա փրկել են 24-ամյա աղջկա կյանքը, ով փորձել էր ինքնասպան լինել

Երեկ՝ մարտի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։00-ի սահմաններում Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի ծառայողները «Հաղթանակ» կամրջին հարակից տարածքում ծառայություն կատարելիս նկատել են, որ մի աղջիկ անցել է կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է կամրջից ցած նետվելու եղանակով ինքնասպան լինել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՃՈ աշխատակիցները կարողացել են հոգեբանական խորհրդակցություն անցկացնել այդ աղջկա հետ, ում հետո կամրջի վտանգավոր եզրագծից տեղափոխել են անվտանգ վայր և իրենց ծառայողական ավտոմեքենայով տեղափոխել ոստիկանության Կենտրոնական բաժին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ աղջիկը Երևան քաղաքի բնակիչ, 24-ամյա Ժաննա Հովհաննիսյանն է, ով արդեն ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում հայտարարել է, որ ցանկացել է ինքնասպանություն գործել, քանի որ ունեցել է անլուծելի սոցիալական խնդիրներ։

Նմանատիպ նյութեր