8528 դիտում
21:06 11-03-2017
ՀՀ ԱԻ նախարար. «Լոռու մարզի ամբողջ փրկարարական և հրշեջ տեխնիկան վերազինվելու է»
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով Լոռու մարզում է: Նախարար Տոնոյանը, Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն փ/ծ գնդապետ Մ. Ղազարյանի ուղեկցությամբ այցելեցին Սպիտակ քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատ, ծանոթացան անձնակազմին, տեխնիկական հագեցվածությանն ու խնդիրներին: Նախարարն ու դեսպանը քննարկեցին ՀՓՋ-ների տեխնիկական արդիականացման հնարավորությունները:
Լրագրողների հետ զրույցում ԱԻ նախարարը նշեց, որ հնարավորինս սեղմ ժամկետներում այցելելու է հանրապետության բոլոր մարզերի հրշեջ-փրկարարական ջոկատները և ծանոթանալու վերջիններիս գործունեությանը:
-Ծանոթանալով հագեցվածության, հանդերձանքի հետ կապված խնդիրներին՝ կկարողանանք տեղում ճիշտ լուծումներ տալ: Մարզային և համայնքային ղեկավարության հետ հանդիպումները հնարավորություն կտան մեզ բյուջետային պլանավորման ընթացքում անհրաժեշտ շեշտադրումներ անել, որպեսզի աղետների ռիսկի նվազեցման ոլորտում հատկացումները լինեն համայնքային իշխանության կողմից,-ասաց նախարար Տոնոյանը:
Նախարարը նշեց, որ Լոռու մարզի հետ իրականացվելու է Ճապոնիայի կառավարության մեծ ծրագիր՝ հիմնականում վերազինվելու և վերահագեցվելու է ամբողջ փրկարարական և հրշեջ տեխնիկան:
Նախարարն այցելեց նաև Լոռու մարզային փրկարարական վարչություն և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն: Լոռու մարզային փրկարարական վարչության պետ փ/ծ փոխգնդապետ Կ. Հովհաննիսյանը նախարարին զեկուցեց ընթացիկ աշխատանքների մասին՝ նախարարից ստանալով մի շարք հանձնարարականներ:
ԱԻ նախարարը եղավ նաև Վանաձոր, Տաշիր, Ստեփանավան քաղաքների և Գուգարք համայնքի հրշեջ-փրկարարական ջոկատներում:
Նմանատիպ նյութեր
1122 դիտում
15:32 24-12-2020
ԵԱՍՄ ձնամաքրման ամբողջ տեխնիկան՝ 51 մեքենա, աշխատել է քաղաքի ամբողջ տարածքում
Այս բաժնից
1102 դիտում
16:00 26-12-2024
Վաղարշապատում թմրանյութ պահելու դեպք է բացահայտվել (տեսանյութ)
1198 դիտում
15:32 26-12-2024
Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտահարկի վերադարձի դեպքում. ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
1402 դիտում
15:18 26-12-2024
Երևանում և մարզերում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ