2111 դիտում
20:00 01-04-2019
Քննարկվել են ՀՀ տարբեր մարզերում հրշեջ-փրկարարական կայանների նորոգման, կամավոր հրշեջ-փրկարարական ջոկատների ստեղծման հարցերում Համաշխարհային Բանկի աջակցության հնարավորությունները
Ապրիլի 1-ին ՀՀ ԱԻՆ «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Դպիրյանն ընդունեց Տաֆաձվա Դուբիին, որը գլխավորում է Աղետների ռիսկերի կառավարման ազգային ծրագրին տեխնիկական աջակցություն ցուցաբերելու առաքելությամբ Հայաստան ժամանած Համաշխարհային Բանկի (ՀԲ) թիմը:
Հանդիպման նպատակն էր քննարկել ծրագրի նպատակները և դրա հիդրոօդերևութաբանական բաղադրիչները, գնահատել ընթացիկ գործունեության առաջընթացը և նախանշել անելիքները:
Ողջունելով հյուրերին և շնորհակալություն հայտնելով այցելության համար՝ Ա. Դպիրյանը նշեց, որ նախկինում Համաշխարհային Բանկի կողմից տրամադրված աջակցությունը մեծապես նպաստել է Հայաստանում ոլորտի զարգացմանը՝ մասնավորապես առանձնացնելով հիդրոօդերևութաբանական ծառայությանը սերվերների տրամադրումը: Ա. Դպիրյանի առաջարկով քննարկվեց Համաշխարհային Բանկի օգնությամբ այդ սերվերների՝ ինքնաշխատ համակարգի փոխարկելու հնարավորությունները:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Տաֆաձվա Դուբին նշեց, որ ՀԲ օգնությունը բաղկացած է 2 հիմնական մասից՝ տեխնիկական (վերլուծություն, վերապատրաստում, դասընթացներ և այլն) և ներդրումային աջակցություն: Նա նշեց, որ Հայաստանի աջակցության հայեցակարգ է մշակվում, որում հաշվի կառնվեն բոլոր այն կարիքները, որոնք կներկայացվեն ԱԻ նախարարության աշխատակազմի կողմից:
Քննարկվեցին նաև ՀՀ կառավարության ու ՀԲ-ի հետ համատեղ դոնորների աշխատաժողովի կազմակերպման հնարավորությունները, որի հիմնական նպատակը կլինի ներկայացնել ճանապարհային քարտեզը և Հիդրոմետ ծառայության արդիականացման միջոցառումների համար ստանալ դոնորների աջակցությունը:
ՀՀ ԱԻ նախարարություն կատարած այցի շրջանակներում ՀԲ պատվիրակությունը հանդիպեց նաև ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն Արտակ Նահապետյանի հետ:
Այս հանդիպման օրակարգում էր քննարկել ՀԲ-ի կողմից փրկարար ծառայությանն աջակցություն ցուցաբերելու հետ կապված հարցերը:
ՓԾ տնօրենը կարևորեց Տ. Դուբիի և նրա գլխավորած պատվիրակության հետ առաջին հանդիպումը և հույս հայտնեց, որ այն կդառնա մեկնարկ՝ Հայաստանում ԱՌՆ կարողությունների զարգացման տեսանկյունից: Ա. Նահապետյանը նշեց, որ ԱՄՆ-ի, Ճապոնիայի, ՌԴ-ի և այլ պետությունների ու միջազգային կառույցների օժանդակությամբ Հայաստանի տարբեր մարզերում զարգացվում են աղետների դեմ պայքարի կարողությունները: Նրա խոսքով, սակայն, դեռևս որոշ մարզեր կարիք ունեն արդիականացման, և այդ բացը կարող է լրացվել ՀԲ-ի ներդրումների շնորհիվ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀՀ տարբեր մարզերում հրշեջ-փրկարարական կայանների նորոգման, բարեկարգման, գույք-տեխնիկական վերազինման, կամավոր հրշեջ-փրկարարական ջոկատների ստեղծման հարցերում ՀԲ-ի աջակցության հնարավորությունները:
Կողմերի միջև հաջորդ հանդիպումը կկայանա մայիս-հունիս ամիսներին, երբ արդեն մշակված կլինեն հայեցակարգի հիմնական դրույթները:
Նմանատիպ նյութեր
796 դիտում
18:10 11-03-2024
Քննարկվել են շինարարական տարբեր նյութերի հայ-իրանական արտադրության ստեղծման հնարավորությունները
3441 դիտում
16:37 29-04-2017
Շարունակվում է մարզային հրշեջ-փրկարարական ջոկատների վերազինումը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Այս բաժնից
874 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
772 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
679 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան