211652_close_icon
views-count2742 դիտում article-date 12:21 13-03-2017

Գվատեմալայում տեղի ունեցած խոշոր հրդեհի հետևանքով զոհված երեխաների թիվը հասել է 40-ի

Գվատեմալայի երեխաների խնամքի կենտրոնում տեղի ունեցած խոշոր հրդեհի հետևանքով զոհված երեխաների թիվը հասել է 40-ի։ Այդ մասին հայտնում է Associated Press-ը։ Նշվում է, որ նրանցից 19-ը անմիջապես մահացել են հրդեհի ժամանակ, իսկ 21 երեխա՝ հիվանդանոցներում։ Գործակալության տվյալներով՝ երեխաներից 4-ին, ովքեր գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում, տեղափոխել են ամերիկյան Տեխաս նահանգի Գալվեսթոն մանկական հիվանդանոց։ Նշենք, որ կենտրոնում ապաստան էին ստանում ընտանեկան բռնություններից փախած երեխաները։

Նմանատիպ նյութեր