211652_close_icon
views-count24630 դիտում article-date 23:34 13-03-2017

2 անչափահաս երեխաների 30-ամյա հայրիկի կյանքը կախված է յուրաքանչյուրիցս. երիկամների փոխպատվաստում կատարելու նպատակով գումար է անհրաժեշտ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վանաձոր քաղաքում բնակվող Փափախչյանների ընտանիքի միակ ցանկությունը՝ 30-ամյա Վահե Փափախչյանին երիկամի փոխպատվաստում կատարելու նպատակով գումար հայթհայթելն է: Վահեն երկու անչափահաս երեխաների հայր է, նրա եղբայրը նույն հիվանդության պատճառով մահացել է 2012թ.-ին և այդ օրվանից հետո է միայն Վահեի մոտ ի հայտ եկել այդ չարաբաստիկ հիվանդությունը: Ըստ բժիշկների՝ Վահեի առողջական խնդիրները ստրեսի հետեւանք են: Մայրը պատրաստ է, ու բազմաթիվ համապատասխան հետազոտություններ անցնելուց հետո պարզվել է նաև, որ կարող է միակ որդուն տալ իր երիկամը, սակայն ֆինանսական միջոցների բացակայության պատճառով չեն կարողանում կազմակերպել վիրահատությունը: SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում Վահեի մայրը՝ տիկին Ամալյան, ասաց, որ դիմել է Առողջապահության նախարարություն: Նախարարը խոստացել է, որ վիրահատութան համար 6 հազար դոլար գումար կտա, բայց միայն անալիզների համար՝ 1 միլիոն երկու հարյուր հազար դրամ գումար է անհրաժեշտ, որը ընտանիքը չունի: Այս 5 տարիների ընթացքում 30-ամյա Վահեի վիճակը գնալով ավելի է վատանում: Վահեն դիալիզ է ստացել, սակայն այլեւս անհնար է առանց ավելի լուրջ միջամտության. միակ տարբերակը երիկամի փոխպատվաստումն է: Նշենք, որ Փափախչյանների ընտանիքն ապրում է Վահեի՝ հաշմանդամության 2-րդ կարգի համար տրվող 28 հազար դրամ թոշակով ու երեխաների՝ 19 հազար դրամ նպաստով: [b]Վ. Փափախչյանին օգնել ցանկացողները կարող են դրամական փոխանցումներ իրականացնել Հայբիզնեսբանկում բացված 110011435730100 հաշվեհամարին, կամ զանգահարել Վահեի մայրիկին՝ 093 70 37 72 եւ 077 58 53 17 հեռախոսահամարներին: [/b] Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 47+
47+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր