211652_close_icon
views-count4144 դիտում article-date 14:45 14-03-2017

Ընտրողների 7%-ն է ակնկալում նյութական բարիք. դա մեծ թիվ չի. Ահարոն Ադիբեկյան

Ապրիլի 2-ին նշանակված խորհրդարանական ընտրություններին մոտ 1,2 մլն մարդ կգնա ընտրատեղամասեր: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը, ներկայացնելով սոցիոլոգիական հետազոտության արդյունքները: «1,2 մլն մարդը շատ կանխատեսելի թիվ է»,- նշեց Ադիբեկյանը՝ հիշեցնելով, որ Հայաստանում գրանցված ընտրողների 75 տոկոսը հայրենիքում է, 25 տոկոսը՝ դրսում, հիմնականում՝ Ռուսաստանում: Սոցիոլոգը տեղեկացրեց, որ հարցվածների 12.5 տոկոսը հակված են քվեարկել այն քաղաքական ուժի օգտին, որը գումար տա, բայց վերջին շաբաթվա ընթացքում այդ թիվը իջել է՝ հասնելով 7 տոկոսի: «Այսինքն՝ ընտրողների 7 տոկոսն ակնկալում է նյութական բարիք, որից հետո կարող է ձայն տալ: Ընդհանուր ընտրողների թվաքանակում դա մեծ թիվ չի կազմում»,- ընդգծեց Ադիբեկյանը:

Նմանատիպ նյութեր