211652_close_icon
views-count3369 դիտում article-date 11:03 15-03-2017

24 ժամով կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 16-ին ժամը 10.00-ից մինչև մարտի 17-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի` Սարի Թաղի 2-ից-25 փողոցների և դրանց նրբանցքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: [b]«Վեոլիա Ջուր» [/b]

Նմանատիպ նյութեր