3113 դիտում
12:21 15-03-2017
«Էյր Արմենիա»-ն պետությանը պատճառել է խոշոր չափի վնաս. այն տույժերով կազմում է 1 մլրդ 486 մլն դրամ. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեի իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչությունում 2015-ի համեմատ՝ 2016 թվականի ընթացքում և 2017-ի հունվար-փետրվար ամիսներին զգալի աճել է իրավախախտումների վերաբերյալ ՊԵԿ տարբեր ստորաբաժանումներից ստացված փաստաթղթաշրջանառության ծավալը, տեղեկացնում է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
«Եթե 2015 թվականին ստացվել է 1080 փաստաթուղթ, ապա 2016-ին՝ արդեն շուրջ 2000»,-տեղեկացրել է ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչության պետ Սամվել Սինանյանը:
Վարչության հետաքննության բաժնում նախապատրաստված նյութերով հարկերից խուսափելու դեպքերի քննության ընթացքում բացահայտվել է պետական տուրքի առանձնապես խոշոր չափի յուրացման փորձ:
Իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչության պետ Սամվել Սինանյանի տեղեկացմամբ՝ հետաքննության ընթացքում պարզվել է, որ ավիափոխադրումներ իրականացրած «Էյր Արմենիա» ՓԲ ընկերությունը 2014-2016թթ. ընթացքում գանձել է ավիատոմսի արժեքի մեջ մտնող ֆիզիկական անձանց ելքի համար պետական բյուջե վճարման ենթակա պետտուրքի գումարները, սակայն, խախ¬տելով ՀՀ կառավարության որոշման պահանջները, 3 բանկային օրվա ընթացքում դրանք չի վճարել պետական բյուջե, այլ յուրացրել է` պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափի՝ 683 միլիոն 723 հազար ՀՀ դրամի վնաս, որը տույժերով կազմել է 1 միլիարդ 486 միլիոն ՀՀ դրամ:
Առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ, ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, հարուցվել է քրեական գործ և ուղարկվել ՊԵԿ քննչական վարչություն՝ նախաքննություն կատարելու համար:
Նմանատիպ նյութեր
6723 դիտում
19:53 28-09-2018
ՊԵԿ. անհատ ձեռներեցը, թաքցնելով իրացման շրջանառությունը, պետությանը պատճառել է առանձնապես խոշոր չափի վնաս
2836 դիտում
12:27 04-03-2022
ՊԵԿ-ը բացահայտել է անապրանք գործարքի խոշոր դեպք. պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի վնաս. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
829 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
859 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»