2192 դիտում
11:12 16-03-2017
Պրիվոլնոյե գյուղի դպրոցում ջուր չկա. խայտառակ սանիտարահիգիենիկ վիճակ է. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի՝ Լոռու մարզի թղթակիցն ահազանգ է ստացել Պրիվոլնոյե գյուղում տիրող իրավիճակի մասին։ Ահազանգող բնակիչը, ով հասկանալի պատճառներով խնդրել է չհրապարակել իր անունը, հայտնել է, որ գյուղի դպրոցում տևական ժամանակ է՝ խմելու և ոռոգման ջուր չկա։ Դպրոցի սանհանգույցը ևս չի օգտագործվում, ինչի պատճառն ըստ ահազանգող ծնողի՝ ներսում տիրող խայտառակ սանիտարահիգիենիկ վիճակն է։
Բնակչի խոսքով՝ աշակերտները բնական կարիքները հոգում են դպրոցի հետնամասում գտնվող մի շինության մեջ, որը ևս չի փայլում իր մաքրությամբ. «Ո՛չ զուգարանում ջուր կա դպրոցի, ո՛չ խոհանոցում, խայտառակ իրավիճակ է մեր դպրոցում, ով որտեղ հասցնում, բնական կարիքներն է հոգում»,- հայտնել է աշակերտի ծնողը։
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Պրիվոլնոյե գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Աննա Ֆյոդորովնան չհերքեց, որ դպրոցում ջուր չկա, չհերքեց նաև, որ սանհանգույցը ևս չի ծառայում իր նպատակին, բայց ոչ թե սանիտարահիգիենիկ վիճակի, այլ ջրի բացակայության պատճառով. «Ջուրը սառած է, հունվարի արձակուրդներից հետո դպրոցում ջուր չի գալիս, դրա համար էլ սանհանգույցը չի օգտագործվում, իսկ խոհանոցի ջուրը մեքենաներով բերվում է դպրոց»,- ներկայացրեց տնօրենը։
Միևնույն ժամանակ նա ևս փաստեց, որ աշակերտներն ու ուսուցչական կազմը իրենց բնական կարիքները հոգում են դպրոցի մոտակայքում կառուցված զուգարանում. «Եթե ջուր չունենք, ոնց օգտագործենք զուգարանները։ Դպրոցի հետևի մասում զուգարան կա, հավաքարարները ամեն օր մաքրում են զուգարանը, մաքուր է այնտեղ»։
125 աշակերտ ունեցող դպրոցում ամեն ձմեռ նույն խնդիրն Է լինում, իսկ թե ինչու համայնքապետը քայլեր չի ձեռնարկում, տնօրենն այսպես է մեկնաբանում. «Գյուղապետը ոչինչ չի կարող անել, հողի տակ է սառել, արևը պետք է տաքացնի, որ հալի...»»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
998 դիտում
20:12 28-03-2019
Սանիտարահիգիենիկ անթույլատրելի վիճակ դպրոցներում ու մանկարտեզներում․ Պաշտպանը հրապարակել է արտահերթ զեկույց
1324 դիտում
08:40 31-08-2023
Խայտառակ վիճակ ԿԳՄՍՆ-ում. գրքերը չեն տպվել. Ժողովուրդ
Այս բաժնից
961 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
1237 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2521 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ