211652_close_icon
views-count4291 դիտում article-date 13:48 16-03-2017

Ռուսաստանը պատրաստ է աջակցել, երբ Հայաստանը և Թուրքիան բանակցություններ սկսեն. Ս. Լավրով

Մոսկվան պատրաստ է աջակցություն ցուցաբերել Հայաստանի ու Թուրքիայի միջև բանակցություններ սկսելու հարցում և կողջուներ, մասնավորապես, հայ-թուրքական սահմանի բացումը։ Այդ մասին Reginal Post Caucasus թերթին տված հարցազրույցում ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ria.ru-ն։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանը կարևորագույն դերակատարում է ունեցել 2007-2009 թթ-ներին հայ-թուրքական հարաբերությունների ապասառեցման հարցում, չնայած ավելի ուշ այդ գործընթացը դադարեցվել է։ «Այդուհանդերձ, սկզբունքայնորեն կարևոր է, որ կողմերը ցուցաբերեն պայմանավորվելու ունակություն և լուրջ, պատասխանատու որոշումներ կայացնեն։ Համոզված եմ, որ Հայաստանն ու Թուրքիան կարող են կարգավորել առկա խնդիրները։ Միևնույն ժամանակ շատ բան կախված է հենց իրենցից, քանի որ քաղաքական գործիչների որակը որոշվում է ոչ միայն դժվարությունները իրատեսորեն վերլուծելու խորությամբ, այլ նաև լավատես լինելու ունակությամբ, որպեսզի իրագործվեն իրենց քաղաքացիների հույսերն ու ձգտումները։ Երբ Անկարան ու Երևանը նստեն բանակցային սեղանի շուրջ, Ռուսաստանը պատրաստ կլինի նրանց ամենաակտիվ աջակցությունը ցուցաբերել»,-ասել է Լավրովը։ «Անշուշտ, մենք միայն կողջունեինք, որ ԵՏՄ-ի արտաքին սահմանի հայ-թուրքական հատվածը բացվի մարդկանց, ապրանքների ազատ տեղաշարժման ու սպասարկման ծառայությունների համար։ Դա, անկասկած, ընդհանուր առմամբ, կաշխատեր ի շահ տարածաշրջանի»,-եզրափակել է խոսքը Լավրովը։

Նմանատիպ նյութեր