2548 դիտում
20:20 16-03-2017
Մեր հետագա ծրագրերն ուղղված են լինելու գյուղմթերքի և գյուղատնտեսական արտադրանքի որակի բարելավմանը. ՀՀ գյուղատնտեսության նախարար
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) ներկայացուցիչ Ռայմունդ Յելեին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում ՊԳԿ աջակցությամբ իրականացվող ծրագրերը, նախանշել հետագա համագործակցության շրջանակները, ինչպես նաև դրանց իրականացման համար անհրաժեշտ գործիքները:
Հանդիպումից հետո Իգնատի Առաքելյանն ու Ռայմունդ Յելեն հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով, որի ընթացքում ներկայացվել են երկկողմ համագործակցության ծրագրերն ու նախաձեռնությունները, ինչպես նաև «Պարենային անվտանգության կարգավիճակը տարածաշրջանում՝ Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում» զեկույցի հիմնադրույթները:
Անդրադառնալով երկկողմ նախաձեռնություններին` նախարար Իգնատի Առաքելյանը, մասնավորապես, կարևորել է ֆիլոքսերազերծ տնկարանի հիմնման ծրագիրը, որի շրջանակում ՀՀ ԳՆ «Երկրագործության գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում նախատեսվում է խաղողի եվրոպական ֆիլոքսերակայուն սորտերի հիման վրա ստեղծել տնկարանային տնտեսություն: Նախարարը նաև տեղեկացրել է, որ ձկնաբուծարաններից մեկում իրականացվելու է նաև պիլոտային ծրագիր ջրի խնայողատար համակարգերի ներդրման ուղղությամբ, որը հետագայում հիմք կհանդիսանա նմանատիպ այլ ծրագրերի մշակման և իրագործման համար: Միաժամանակ Իգնատի Առաքելյանը վստահություն է հայտնել, որ նման ծրագրերը մեծապես կնպաստեն հանրապետությունում ջրային ռեսուրսների տնտեսմանը և ձկնաբուծության ոլորտի զարգացմանը:
Այնուհետև ՀՀ-ում ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) ներկայացուցիչ Ռայմունդ Յելեն համառոտ ներկայացրել է ՊԳԿ կողմից հրապարակված «Պարենային անվտանգության վիճակը տարածաշրջանում՝ Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում» զեկույցը:
«Պարենային ապահովության վիճակը տարածաշրջանում՝ Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում» զեկույցը, վերլուծելով տարածաշրջանի երկրների տվյալները, տարբեր հարցերի, մասնավորապես՝ սննդի էներգետիկ արժեքի, թերսնուցման մի շարք ցուցանիշների և սննդակարգի բաղադրության վերաբերյալ, ներկայացնում է երկրների ներկայիս իրավիճակը և առաջարկում բարելավման մի շարք ուղիներ։ Տարբեր քաղաքականությունների մշակման և կիրառման արդյունքում Հայաստանում նկատելի է թերսնուցման կտրուկ նվազում: 1990-ական թվականներին այն կազմում էր 27%, իսկ 2016-ին՝ 8%», - նշել է Ռայմունդ Յելեն:
Նա նաև հավելել է, որ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ իրականացնում է մի շարք ծրագրեր, որոնց նպատակն է հնարավորինս նպաստել պարենային ապահովությանը և սննդակարգի հարստացմանը՝ խթանելով տեղական գյուղատնտեսական մթերքի արտադրությունը։
Իր հերթին նախարարը հավելել է, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը մեծապես կարևորում է սննդամթերքի անվտանգության և որակի բարելավման, հավասարակշռված և վիտամիններով հարուստ սննդի արտադրությունը գյուղատնտեսության ոլորտում:
«Մենք այս ոլորտում այսօր շատ խնդիրներ ունենք, և Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հետ համատեղ քայլ առ քայլ խստացնելու ենք պահանջները: Մեր հետագա ծրագրերն ուղղված են լինելու գյուղմթերքի և գյուղատնտեսական արտադրանքի որակի բարելավմանը», - ընդգծել է նախարար Իգնատի Առաքելյանը:
[b]
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին[/b]
Նմանատիպ նյութեր
1301 դիտում
12:50 25-03-2014
Մշակույթի նախարարի գլխավորությամբ անցկացվել է տպագիր արտադրանքի բարելավմանը միտված խորհրդակցություն
1681 դիտում
18:16 12-01-2016
Քննարկվել են տեղական արտադրանքի արտահանման խթանմանն ուղղված հետագա քայլերը
Այս բաժնից
820 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
652 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
763 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված