211652_close_icon
views-count1907 դիտում article-date 13:55 17-03-2017

Հաստատվել են Երևան քաղաքի 2016թ. բյուջեի կատարման և Երևանի զարգացման 2016թ. ծրագրի իրականացման հաշվետվությունները

Երևանի ավագանու մարտի 17-ին գումարած հերթական նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը, քննարկվել և հաստատվել է Երևան քաղաքի 2016 թ․բյուջեի կատարման հաշվետվությունը, համաձայն որի եկամուտների մասով կատարողականը կազմել է 102,2%: Հարցը ներկայացնող Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը նշել է, որ բյուջետային տարվա ավարտին պարտքեր չեն թողնվել և փաստացի կատարողականի սահմաններում ստանձնած բոլոր պարտավորություններն ամբողջությամբ ֆինանսավորվել են: Ավագանու մեկ այլ որոշմամբ ի գիտություն է ընդունվել Երևանի զարգացման 2016թ. ծրագրի իրականացման հաշվետվությունը:

Նմանատիպ նյութեր