2783 դիտում
10:38 18-03-2017
Ամբողջ աշխարհը գիտի, որ Ռուսաստանը շահագրգռված է իրենից կախյալ Հայաստանով. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանին Ռուսաստանում լավ ընդունեցին: Նույնիսկ` շատ լավ ընդունեցին: Դա արտահայտվեց պաշտոնական այցի արարողակարգային բոլոր ատրիբուտներով` սկսած կորտեժից, վերջացրած Կրեմլի լուսաճաճանչ-ոսկեփայլ դահլիճներով և 22 տարի առաջ Հայաստանից գողացված նկարը վերադարձնելու ժեստով: Էլ չենք խոսում վարչապետ Դմիտրի Մեդվեդևի գրիպի մասին, որը մեկ օրում նահանջեց, և վերջին պահին տեղի ունեցավ նաև Սարգսյան-Մեդվեդև հանդիպումը:
«Ռուսաստանն անկեղծորեն շահագրգռված է կայուն, անկախ և դինամիկ զարգացող Հայաստանով»,- Սերժ Սարգսյանի հետ հանդիպման արդյունքներով հայտարարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Սա պատմական նշանակության հայտարարություն է: Ամբողջ աշխարհը գիտի, որ Ռուսաստանը անկեղծորեն շահագրգռված է կախյալ, իսկ ավելի կոնկրետ` իրենից կախյալ Հայաստանով: Անկախ Հայաստանով մինչև վերջերս շահագրգռված էին Ռուսաստանի թշնամիները` ԱՄՆ-ն և Եվրոպան: Եթե հայտարարությունը կոնկրետ կոնտեքստի մեջ չլիներ կհամարեինք, որ վրիպակ է, որևէ այլ երկրի ղեկավարի հետ հայտարարության տեքստից հատված: Բայց անմիջապես դրանից առաջ Պուտինը խոսում էր Հայաստանի սահմանադրական բարեփոխումների, խորհրդարանական հանրապետության և սպասվող ԱԺ ընտրությունների մասին»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1380 դիտում
10:01 12-11-2019
ԱՄՆ-ը շահագրգռված է հայկական սահմանների անվտանգությամբ. «Հայկական ժամանակ»
2180 դիտում
10:49 14-10-2021
Հայաստանի՝ փաստացի չափազանց կախյալ վիճակը Մոսկվային միանգամայն ձեռնտու է․ «Առավոտ»
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»