211652_close_icon
views-count49666 դիտում article-date 19:05 05-12-2020

Փաշինյանին ժամանակ տվեցին մինչեւ երեքշաբթի ժամը 12-ը. «Եթե չհեռանա, ամբողջ Հայաստանով մեկ անհնազանդության զանգվածային ակցիաներ ենք անելու». Aravot.am

Այսօր Ազատության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով կազմակերպված ցույցից հետո քաղաքացիները երթով շարժվեցին դեպի ԱԺ շենք, այնուհետեւ՝ կառավարական առանձնատներ, որտեղ բնակվում է վարչապետն իր ընտանիքով, հայտնում է [url=https://www.aravot.am/2020/12/05/1157018/?fbclid=IwAR2hhHcHbAtri7eIMg7XEeaIutOQTo85Bl43j-qDB-_CUMCqt0uUi_8UJFE]Aravot.am[/url]-ը: ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը պահանջը ներկայացրեց ու հստակ ժամկետներ նշեց՝ Փաշինյանին ժամանակ տալով մինչեւ երեքշաբթի ժամը 12-ը կամավոր հեռանալու համար. «Եթե չհեռանա, մենք ամբողջ Հայաստանով մեկ դիմելու ենք անհնազանդության բողոքի ակցիաների: Եթե չհեռանա մինչեւ երեքշաբթի, կհեռացնենք եւ վե՛րջ»: Սաղաթելյանը հիշեցրեց Փաշինյանի խոստումները, որ եթե ժողովուրդը պահանջեց՝ ինքը կհեռանա: Այսօրվա հանրահավաքը բավականին բազմամարդ էր: Մանրամասները՝ [url=https://www.aravot.am/2020/12/05/1157018/?fbclid=IwAR2hhHcHbAtri7eIMg7XEeaIutOQTo85Bl43j-qDB-_CUMCqt0uUi_8UJFE]Aravot.am[/url]-ում
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր