9111 դիտում
22:29 18-03-2017
ԱՄՆ կոնգրեսականն առաջարկում է 40 միլիոն դոլար տրամադրել Հայաստանին և ընդլայնել Արցախում մարդասիրական ծրագրերը
«Հայ-ամերիկյան հարաբերությունները հիմնված են մեր ընդհանուր հանձնառության վրա՝ դեպի ազատությունն ու ժողովրդավարական արժեքները»,- ասել է ԱՄՆ-ի Կոնգրեսի անդամ Ադամ Շիֆը Ներկայացուցիչների պալատի արտաքին հատկացումների ենթահանձնաժողովին տրամադրած իր գրավոր հայտարարության մեջ: Մարտի 16-ին կոնգրեսական Շիֆը ելույթ է ունեցել ենթահանձնաժողովի նիստին, որը նվիրված էր արտաքին հատկացումների գծով 2018 թվականի տարվա բյուջեին: Հայտնում է [url=http://www.amerikayidzayn.com/a/3770919.html]«Ամերիկայի ձայնը»[/url]
Կոնգրեսականը անդրադարձել է Հայաստանին ու Արցախին տրամադրվող օգնությանը և ընդգծել, որ ամերիկյան օգնությունը կարևոր դեր ունի Հայաստանի անկախության ամրապնդման հարցում: Նա կոչ է արել հանձնաժողովին Հայաստանին տրամադրել 40 միլիոն ԱՄՆ դոլարից ոչ պակաս տնտեսական օժանդակություն, ինչպես նաև կարևորել Հայաստանին տրամադրվող ռազմական օգնությունը, որը աջակցում է Հայաստանի կարողությանը խաղաղապահ առաքելություններ իրականացնելու հարցում և նպաստում ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների զարգացմանը:
Կոնգրեսականն ընդգծել է, որ սատարում է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը և մտահոգություն հայտնել Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականության վերաբերյալ՝ առաջարկելով ղարաբաղյան հակամարտության գոտում հստակ քայլեր ձեռնարկել հետագա արյունահեղության կանխման համար.
«Ես խնդրել եմ ենթահանձնաժողովին աջակցել շփման գծում մոնիտորինգային տեխնոլոգիաների տեղակայմանը: Դրանք կարծում եմ, կարող են կանխել ադրբեջանական սադրանքները, որոնք հեշտությամբ կարող են հրահրել ավելի մեծ բախումներ»,- հայտարարել է կոնգրեսական Շիֆը:
Իր հայտարարության տեքստում կոնգրեսականը կոչ է արել ենթահանձնաժողովին սատարել կոնգրեսականներ Ռոյսի ու Էնգելի առաջարկած խաղաղության ծրագիրը, դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող ռազմական աջակցությունը և շարունակել ու ընդլայնել Լեռնային Ղարաբաղում մարդասիրական ծրագրերը՝ ականազերծման, հաշմանդամներին աջակցության տրամադրման և ջրամատակարարման ոլորտներում:
Նմանատիպ նյութեր
2355 դիտում
09:01 30-06-2021
ԱՄՆ սենատորներն առաջարկում են 2 միլիոն դոլար տրամադրել Լեռնային Ղարաբաղի ականազերման ծրագրին․ «Ամերիկայի ձայն»
1405 դիտում
13:42 08-03-2023
Փալոնը կոչ է արել Ներկայացուցիչների պալատին 100 միլիոն դոլար հատկացնել Հայաստանին և 50 միլիոն դոլար՝ Արցախին
Այս բաժնից
544 դիտում
16:21 21-12-2024
Պենտագոնը փորձարկել է 2 հրթիռ, որոնք կփոխարինեն հնացած ATACMS-ներին. Breaking Defence
568 դիտում
15:21 21-12-2024
Եմենի հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի շրջանում գտնվող ռազմական օբյեկտի
628 դիտում
14:44 21-12-2024
ԵԱՀԿ-ն ճանաչել է Վրաստանի ընտրությունները, արձանագրելով խախտումներ